Մարտի 20–ին կայացավ ArmMod fashion նախագծի առաջին նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցում էին Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի 16 ուսանողները և շրջանավարտները: Իսկ ցուցադրությունը եզրափակվեց սիրված և ճանաչված դիզայներ Արամ Նիկոլյանի ,,Սև Բյուրեղապակի,, նոր հավաքածուի ցուցադրությամբ, ով ևս այդ ԲՈՒՀ-ի ուսանող է եղել և այսօր էլ կանգնած է սկսնակ ստեղծագործողների կողքին: Հագուստները ցուցադրում էին քաղաքի լավագույն մոդելները: Ցուցադրության ընթացքում տեղի ունեցավ նաև տաղանդավոր դիզայներ Արմինե Այանյանի արդեն իսկ սիրված AMI MANAY բրենդի աքսեսուարների ցուցահանդես- վաճառքը: Իսկ երեկոյի վերջում հետաքրքիր վիճակահանություն անցկացվեց և հյուրերը շահեցին բազմաթիվ նվերներ` սահմանված նախագծի աջակիցների կողմից: Նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը հաստատեց, որ նախագիծը շարունակական է լինելու և մենք բոլորս ամեն ամիս ներկա ենք լինելու նորաձևության ցուցադրությունների,որը հնարավորություն է տալու բացահայտել նոր տաղանդավոր մոդելավորողների: Լավագույն աշխատանքներն էլ ներկայացվելու են ամենանորաձև EL ամսագրում:Սկսնակ դիզայներներին իր մեծ աջակցությունն է ցուցաբերելու Texart տպագրատունը, որը միակն է տարածաշրջանում, որ իրականացնում է լայնաֆորմատ տպագրություն գործվածքների վրա : Մասնակից դիզայներները յուրահատուկ պայմաններով են սպասարկվելու և ունեն նաև նվեր քարտեր Texart տպագրատանը: Սկսնակներին քաջալերելու և ոգևորելու նպատակաով նախագիծը ամեն անգամ համագործակցելու է մեկ հայտնի դիզայների հետ : Նախագծի գաղափարը անգամ հետաքրքրել է մեր արտերկրի հայտնի դիզայներ հայրենակիցներին և շուտով նրանցից մեկը ևս կներկայանա նախագծի շրջանակներում: Նախագծին սիրով աջակցում են`
TEXART PRINT տպագրատունը
EL Holding-ը
HermiNa գեղեցկության սրահը
DAVIS’ GYM մարզասրահը
AQUA LAND համալիրը
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
AMCO Production-ը
AEROFLEX բժշկական սպա կենտրոնը
SIPURELLA ապրանքանիշը
Հ3 հեռուստաընկերությունը
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/armmod7{/gallery}