21-րդ դարի հաջողակ քաղաքացին պետք է պատրաստ լինի յուրացնել տարբեր օտար լեզուներ, որոնք անհրաժեշտ են լինելու նրան ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր նոր օտար լեզվի յուրացում մեզ դարձնում է նոր մարդ՝ կրթելով, հարստացնելով նոր գիտելիքներով, մշակույթով, գաղափարախոսությամբ: Չինական գարնան ավետիսի կապակցությամբ Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 դպրոցում՝ Հայաստանում առաջինը բացվեց Կոնֆուցիուսի դասարան: Աշակերտները կազմակերպել էին չինական մշակույթի ցուցադրություն /կալիգրաֆիա, ձեռքի աշխատանք, թեյի արարողություն, գարնան տոնի բացիկներ և չինական հովհարներ/: Միջոցարմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրության վարչության պետ Գ.Սողոմոնյանը, Չինաստանի դեսպան Տյան Էրլունը, դեսպանատան աշխատակիցներ,ԵՊԼՀ-ի և այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ներկաները ունկնդիր եղան «Չինական լապտերներ» մանկական ներկայացմանը: Օտար լեզվի ուսուցումը պետք է սկսվի երեխայի դպրոցական վաղ տարիքից: Իսկ դպրոցում օտար լեզվի ուսուցումը արդյունավետ իրականացնելու գործընթացում շատ կարևոր է օտար լեզվի ուսուցիչների ճիշտ ընտրությունը, ինչը այս դպրոցում իրականացվում է մեծ պատասխանատվությամբ և հմտորեն: Ռուսաց լեզվի և անգլերենի խորացված ուսուցումը ի սկզբանե, իրականացվում է մեծ արդյունավետությամբ: Ժամանակակից ծնողը կարևորում և գնահատում է օտար լեզվի ուսուցման դրվածքը իր երեխայի դպրոցում: Դպրոցի հիմնական նպատակն է առավել գրագետ ու զարգացած շրջանավարտի կատարելատիպի ձևավորումը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը խոսում է չինարեն, ինչպես նաև չինական գաղափարախոսության, մշակույթի և կրթության առանձնահատկություններն ու արժեքները, դպրոցի տնօրինությունը ոոշեց չինարենը որպես երրորդ օտար լեզու ներդնել դպրոցում: Եվ հիմա նրանք առաջինն են Հայաստանում՝ չինարենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու գործընթացում և վստահ են, որ առաջինը կլինեն չինարենի ուսուցման որակի ապահովման գործընթացում նույնպես: Հետևողական և արդյունավետ աշխատանքը գնահատվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից և դպրոցը ստացավ <<Կոնֆուցիուսի դասարան>> կոչումը:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/china{/gallery}