Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ArmMod Fashion նախագիծ

ArmMod Fashion նախագիծ

Friday, 12 February 2016 06:15

 

Նախագծի նշանաբանը՝ «ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է»

Փետրվարի 10-ին, ժամը 19:00 –ին EL SKY BAR – ում տեղի ունեցավ ,,ArmMod,, Fashion Նախագծի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց նախագծի շնորհանդեսը: Ասուլիսի բանախոսներն էին Նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, ԷԼ Հոլդինգի փոխնախագահ Քրիստինե Սարգսյանը, Հայկական Տեղեկատվական Կենտրոնի տնօրեն Ստելլա Ակլյանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտր՝ Մկրտիչ Այվազյանը: Նրանք բոլորն էլ փաստեցին նախագծի կարևորությունը, որի շնորհիվ ևս մեկ անգամ գնահատվելու են հայ տաղանդավոր դիզայներների աշխատանքները, բացահայտվելու են նոր թաքնված անուններ և խրախուսվելու է հայկական արտադրանքը:

Շնորհանդեսին ներկա էր Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ով հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը ևս միանում է նախաձեռնությանը և լինելու է նախագծի աջակիցը: Հայտնի դիզայներները՝ Արամ Նիկոլյանը և Գևորգ Շադոյանը ևս ներկա էին և ողջունեցին ծրագրի նպատակը: Ներկաների թվում էին Ատեքս, Զատիկ, Կվիստի, Մարինա Ֆեշն, Գոհար Սահինյան, ,,el Si,, նորաձևության կենտրոնների ղեկավարները, ԲՈՒՀ-երի և ուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև հայկական նորաձևությամբ հետաքրքրվող հայտնի հյուրեր և գործընկերներ : Հյուրերի հետ անցկացվեց քննարկում, յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ արտահայտելու իր կարծիքը և նախագծի և առհասարակ ոլորտին վերաբերվող խնդիրների մասին:

Հաճելի երաժշտությունը ապահովեց DJ DONZ-ը: Իսկ շնորհանդեսի գեղեցիկ տորթը տրամադրվել էր ,,ԼՅՈՒՍԻՆԿԱ,, ստուդիայի կողմից: Ընթացքում անցկացվեց վիճակահանություն և պարզ դարձավ, թե որ ուսումնական հաստատության ցուցադրությունն է կազմակերպվելու ըստ ամիսների :

Ինչպես նշեց նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը.

ArmMod Fashion նախագիծը նպատակ ունի՝

• նպաստել Հայաստանում նորաձևության զարգացմանը

• խթանել հայկական արտադրանքի տարածմանը

• հնարավորություն ընձեռել սկսնակ ու երիտասարդ ստեղծագործողներին իրենց գաղափարներն իրականացնելու, ու սեփական աշխատանքները ներկայացնելու

• ոգևորել նոր սերնդին առավել լավ սովորել և ակտիվ գործունեություն ցուցաբերել հայրենիքում

• խրախուսել և տարածել «Հայկականը նորաձև է» գաղափարը

• հասարակությանը կոչ անել`

ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

ԸՆՏՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆԸ

ՕԳՆԵԼ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ

Նախագծի աջակիցներն են` ,,TEXART,, Print տպագրատուն

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

,,EL,, Holding

,,AMCO,, Production

Այսուհետ նաև Երևանի Քաղաքապետարանը

{gallery height=115 crop=1 maxcount=200}event/armmod{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ