Փետրվարի -ին կայացավ ,,Ձմեռ Պապ մնա մեզ հետ ամբողջ տարին,, խորագրով համերգային ծրագիրը` մասնակցությամբ երեխաների շատ սիրելի Լոլիկի ու Բոլիկի, փոքրիկ հայտնի երգիչ երգչուհիների` Էրիկ Զաքյանի, Յանա Հովհաննիսյանի, Մեգի Բադիրյանի, Կարեն Օհանյանի, Էլինա Չոլախյանի, Լեոնի, Կարապետ Կարապետյանի, Սյուզի և Ինեսա Հարությունյանների, Կարեն Ուղուրյանի, Արման Սիմոնյանի, Եվա Աբրահամյանի, Նարեկ Վարդանյանի, ,TK,,շոու բալետի և Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաների: Համերգը որպես Ձյունանուշներ վարում էին Մելանյա Հարությունյանը և Միլենա Գևորգյանը: Համերգի ժամանակ տեղի ունեցավ նաև Յանայի տեսահոլովակի պրեմերան: Երեխաները ամեն ինչ արեցին որ Ձմեռ Պապը հետ գա, չնայած որ շատ համոզիչ էր համերգը , բայց Ձմեռ Պապը չկարողացավ դեմ գնալ բնության օրենքներին և ,,Ջամբո,, համալիրի ՄԻՄԻ կապիկին էր հանձնարարել որ ամբողջ տարին զվարճացնի ու ուրախություն պարգևի երեխաներին, մինչև Ամանորին ինքը նորից կգա:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/filarmonik3{/gallery}