LG Հոլդինգը մուտք է գործում Հայաստան՝ այս անգամ իր ստորաբաժանումներից մեկի՝ LG Լայֆ Սայնսիզ (LG Life Sciences) ընկերության ուրվագծային պլաստիկայի «Իվուար» պարագաներով, որոնք հաջողությամբ կիրառվում են կոսմետոլոգիայում և էսթետիկ վիրաբուժության մեջ: Փետրվարի 2-ին տեղի ունեցավ թրեյնինգ-կուրս/վարպետության դասընթաց/ <<Իվուար>> ինովացիոն պարագանեի <<Կիրառման տեսությունը և պրակտիկան>> թեմայով: Թրեյնինգ-կուրս/վարպետության դասընթացի կազմակերպիչն էր <<Ազադ գրուպ>> ընկերության մաս կազմող <<Մոզման ֆարմասյութիկալզ>> ընկերությունը: Բժշկական աջակցությունն իրականացվել էր CMS Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի և <<Արզնի էսթետիկա>> Վիրաբուժության Կենտրոնի և ՍՊԱ-ի կողմից: Ծրագիրը տարածաշրջանային է. Երևանում անցկացվող վարպետության դասընթացին մասնակցելու համար Վրաստանից Հայաստան էր ժամանել տասը բժիշկ-մասնագետ: LG Լայֆ Սայընսիզ ընկերության կողմից հավատարմագրված և Մոսկվայից ժամանած մասնագետը ներկայացրեց ընկերության նորագույն պարագաները՝ ինովացիոն ֆիլերները (լցոնիչները), ներկայացվեցին նաև նոր սերնդի կոսմետիկ և երիտասարդացնող պարագաները, ցուցադրվեցին դրանց կիրառման ձևերը. ծրագրի շրջանակներում ընտրված չորս տարբեր տարիքի կանանց դեմքերին <<Իվուար>> համապատասխան պարագաներով կատարվեցին անհրաժեշտ շտկումներ: <<Ազադ Ընկերությունների խմբի>> տարածաշրջանային տնօրեն, <<Մոզման ֆարմասյութիկալզ>> ընկերության տնօրեն Տիգրան Հախվերդյանը նշեց, որ LG Լայֆ Սայընսիզ ընկերությունը հանդիսանում է LG Հոլդինգի ստորաբաժանումը և 20 տարուց ավելի է, ինչ մասնագիտանում է գենային-ինժեներիայի իմունոկենսաբանական պարագաների արտադրության ոլորոտում, որոնք հաջողությամբ կիրառվում են բժշկության տարբեր բնագավառներում` օնկոլոգիա, գինեկոլոգիա և այլն: Նրա փոխանցմամբ` ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 75 երկրներում: Ապրանքների այս գիծն ունի նաև եվրոպական սերտիֆիկացիա Եվրոմիության երկրներում, ինչը նշանակում է, որ դրանք ազատորեն վաճառվում են եվրոպական շատ երկրներում: Հայաստանում և Վրաստանում գործում են LG Լայֆ Սայնսիզ ընկերության ներկայացուցչական գրասենյակները, որտեղ աշխատող բժիշկները հանրությանը ծանոթացնում են այս նորույթներին: Հետխորհրդային երկրներից միայն Հայաստանում և Վրաստանում է իրականացվում <<Իվուար>> պարագաների անմիջական վաճառք: Հայաստանյան շուկայում կոսմետիկ և էսթետիկ վիրաբուժական միջոցների մեծ պահանջարկ կա, և <<Իվուար>> ինովացիոն պարագաները շատ արագ կլրացնեն այդ բացը: Ի տարբերություն այլ կոսմտիկ միջամտությունների, մարմնի տարբեր հատվածների շտկումներն իրականացվում են ոչ թե կտրվածքների միջոցով, այլ լցողնիչների ներարկումով: <<Ազադ>> գրուպի նախագահ Մայք Բարոնյանի փոխանցմամբ` Հայաստանում գործող« <<ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG>>-ն դեղագործական հումք արտադրող ընկերությունն է, որի նպատակն է ՀՀ-ում նպաստել դեղագործական ոլորտի զարգացմանը, ընդլայնել դեղագործական ոլորտի նորարարությունների կիրառումը, աջակցել դեղագործական ոլորտների մասնագետների վերապատրաստմանը, հիմնել պիլոտային արտադրություն: Երկրորդը` <<Մոզման ֆարմասյութիկալզ>>-ը մասնավոր ընկերությունն է, որը հիմնվել է 2010թվականին` նպատակ ունենալով Հայաստան ներմուծել յուրահատուկ դեղամիջոցներ: Մոզմանը պատրաստի դեղեր է վաճառում Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի դեղատներին, իսկ <<Ազադ>>-ը` դեղագործական հումք: Տեղեկացնենք նաև, որ LG Լայֆ Սայնսիզ ընկերությունն ունի հիլուրոնաթթվի ամբողջական ցիկլի սեփական արտադրություն: Հիլուրոնաթթվի հիման վրա ստեղծված LG Life Sciences ընկերության բժշկական պարագաները հաջողությամբ կիրառվում են օրթոպեդիայում, ակնաբուժության և կոսմետոլոգիայի բնագավառներում:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/lgholding{/gallery}