Արդեն որերորդ անգամ է աշխարհահռչակ բրենդներն իրենց ցուցադրությունները կազմակերպում են Ջոս համալիրում: Այս անգամ այդ ցուցադրության ողջ գործընթացը իրականացրեց <<Ֆեշն Տուր>> կազմակերպությունը, որը Հայաստանում առաջին և միակ ֆեշն տուրիզմով զբաղվով կազմակերպությունն է: Այն է՝ միջազգային համագործակցություն ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության տների, ինչպես նաև տվյալ ոլորտում աշխատող անհատների միջև, այդպիսով նպաստելով Հայաստանի ֆեշն ինդուստրիայի զարգացմանը:
Ինչպես գիտեք, Դեզիգուալը աշխարհահռչակ իսպանական բրենդ է: Այն իր ուրախ գունային գամմայով և նորարարական դիզայնով ամբողջովին համապատասխանում էր նախատոնական տրամադրությանը, որը Ջոս համալիրի հետ միասին փորձել էին հաղորդել իրենց հաճախորդներին:
Մտահղացումը Ջոս համալիրինն էր, որը այդ շքեղ ցուցադրության կազմակերպչական աշխատանքները վստահել էր <<ֆեշն տուր>> ընկերությանը: Այս միջոցառումը թվով առաջին կազմակերպած ցուցադրությունն էր, որը խորհրդանշում էր մուտքը դեպի նորաձևության ճանապարհորդությունների աշխարհ: Ջոսը և Դեզիգուալը ֆեշն տուրի հետ համատեղ ցանկանում են զարգացնել հագուստի ցուցադրությունների կազմակերպումը, որպես իրենց գործունեության ուրույն ճյուղ և ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում ևս ընթանում են միջազգային չափանիշներին համապատասխանող ֆեշն իրադարձություններ, ինչի մասին փաստեց հանդիսատեսը, որի թիվն, ի դեպ, մոտ 500-ն էր: Միջոցառումը միանշանակ համարում ենք հաջողված, և արդեն սկսում են հաջորդ նախագծի նախապատրաստական աշխատանքները:
{gallery height=115 crop=1 maxcount=325}event/joseevent2015{/gallery}