Օրերս Տերյան 105/1 հասցեում, Ցիտադելի 1-ին հարկում տեղի ունեցավ փակ միջոցառում. գեղեցիկ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն… Շատերին քաջ հայտնի Provence boutique-ը ներկայացնում է ֆրանսիական բիոկոսմետիկայի առաջատար Gamarde և Lothantique ապրանքանիշերի արտադրանքը: Provence boutique-ում ( http://provence.am) կարող եք գտնել Luxury դասին պատկանող Amelie et Melanie կոսմետիկան և Terre D’oc դեկորատիվ բիոկոսմետիկան: Միջոցառման բուն նպատակը հավատարիմ հաճախորդներին և մյուս հյուրերին Amelie et Melanie դասական բրենդի կողմից 2 նոր բույրերին` Le Jardin d'Amélie – Ամելիի պարտեզը, Les Charmes de Mélanie – Մելանիի հմայքին ծանոթացնելն էր, որոնց մեղմ բույրերը, վստահաբար, աննկատ չթողեցին ոչ մի հյուրի:
Սրահում ներկայացված են օճառներ, շամպուններ, դեմքի և մարմնի խնամք, օծանելիքներ, տան համար բույրեր: Ամբողջ տեսականին պատրաստված է միայն բնական հումքից, որը աճեցնում են Պրովանսի և Աֆրիկայի պլանտացիաներում առանց պեստիցիդների և անցնում է հատուկ եռաստիճան որակի հսկողություն: Ապրանքը չի պարունակում արհեստական կոնսերվանտներ, արոմատիզատորներ, ներկող նյութեր, հորմոններ, նավթի վերամշակումից ստացված նյութեր: Ամբողջ տեսականին սերտիֆիկացված է ֆրանսիական հայտնի ECOCERT և COSMEBIO-յի կողմից: Այժմ ֆոտոսեթի միջոցով ծանոթացեք ներկայացված տեսականուն, ինչպես նաև հյուրերին:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/AMELIE{/gallery}