Դեկտեմբերի 5-ին Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճում «Բարև, մայրիկ» ամսագրի կողմից իրականացվեց արդեն ավանդույթ դարձած Ամանորյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերություններ և անհատներ, ովքեր ներկայացնում էին հղի կանանց, մայրիկներին և փոքրիկներին վերաբերող տարատեսակ առաջարկներ և ապրանքներ (զարդեր, մանկական հագուստ, խաղալիքներ, մանկական սնունդ, հղիների հագուստ, խնամքի միջոցներ և այլն): Ինչպես նաև գեղեցիկ և յուրօրինակ ձեռքի աշխատանքներ: Այցելու բոլոր հղի կանայք ստացան նվեր «Բարև, մայրիկ» ամսագրի կողմից: Նախատեսված էր բացման արարողություն, hյուրերին դիմավորեցին «Երազանք» թատերախմբի Ձմեռ պապիկը, մուլտֆիլմի հերոսնորն ու խաղավարը, որն էլ ազդարարեց գալիք տոների սկիզբը ցուցահանդեսում: Փոքրիկներին մեծ ուրախություն պարգևեց ծաղրածու MAX-ը, այնուհետև մեր հյուրերը ունկնդրեցին «Ամաս արթ ստուդիա»-ի գեղանկարիչ-դիզայներ` Աննա Ամասի ավազե անիմացիոն ամանորյա շոուն:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/MAYRIK1{/gallery}