Դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Paparazzi.am –ը հրավիրված էր Արամ Խաչատրյան համերգասրահ՝ մի հրաշք բարեգործական համերգի :Համերգին պարզապես հյուր չէինք, այլ ինֆորմացիոն գործընկեր: Համերգը կազմակերպվել էր մեր լավ ընկերոջ՝ Ռուբինա Գրիգորյանի կողմից, ում կողմից կազմակերպված միջոցառումներին մշտապես ներկա լինելով՝ չէինք կասկածում համերգի հաջողության հարցում:
Համերգի նշանաբանն էր` ,, ՄԻՇՏ ԺՊՏԱ, ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ,, : Այս կարգախոսին միացել էին համերգի մասնակիցները, գործընկերները, հանդիսատեսը, ինչպես նաև մենք:
Համերգի ողջ հասույթը՝ 1 400 000 , որը հենց բեմից հայտարարեց հաղորդավարը, փոխանցվելու է ,,Հայ Մայրեր,, բարեգործական ՀԿ-ին, որտեղ հաշվառված են ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող 160 երեխաներ և օգտագործվելու է նրանց վերականգնողական բուժման համար:
Համերգի գլխավոր հովանավորն էր ,,Ջերմուկ Գրուպ,,-ը իր մանկական Բյուրեղով: Ցուցադրման հովանավորն էր Հ3 հեռուստաընկերությունը:
Համերգային ծրագիրն այնքան հագեցած ու հետաքրքիր էր, որ մի ակնթարթում անցավ:: Շատ հետաքրքիր էր մտածված դուետները մեծ և փոքր արտիստների, ինչը և հետաքրքիր էր բոլոր տարիքային խմբերին: Իսկ դահլիճը լեփ լեցուն մնաց մինչև վերջ:
Համերգը վարում էր տաղանդավոր երաժիշտ և դերասան Հայկ Պետրոսյանը: Համերգային ծրագրի բացում վստահված էր Զարուհի Բաբայանին, ով հանդես եկավ իր երգի ստուդիայի սաների հետ: Գեղեցիկ դուետներով հանդես եկան Ջուսը և Կարեն Օհանյանը, Արման Սիմոնյանը և Նիկ Եգիբյանը, Էլինա Չոլախյանը և Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը և Կարապետ Կարապետյանը, Սոնա Գյուլխասյանը և Լեոնը, Սոֆի Մխեյանը և Յանա Հովհանիսյանը:Նանուլը ներկայացավ ,,Ամարաս,, համույթի հետ, Միկան երգեց Եվրատեսիլում ներկայացրած երգը, Մեգին կատարեց ,,Մայրիկ,, երգը, իսկ Լիդուշիկը իր նոր երգը առաջին անգամ կատարեց այս համերգին: Հրաշալի ներկայացան Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի ,, Արմելադ,, պարային համույթի սաները, իսկ Թինա Քեյը ներկայցավ իր սաների հետ՝ տպավորիչ համարով, իսկ ,,TK,, շոու բալետի ,,Ոզնիները,, հիացրեցին բոլորին՝ մեծից փոքր: Շատ ուրախ համարով ներկայացան նաև երեխաների շատ սիրելի ուրախ ծաղրածուներ՝ Լոլիկն ու Բոլիկը : Երեկոյի ամենահուզիչ համարը Քրիստինե Պեպելյանի կատարում էր, ,,Մայրիկ,, երգի ընթացքում նրան միացավ դահլիճի հանդիսատեսը, իսկ երբ նա բեմ հրավիրեց Էրիկին , ով ՀԿ-ի երեխաներից է, բոլորի հուզմունքը կրկնապատկվեց՝ լսելով նրանց կատարումը: Համերգի վերջաբանը ևս հուզիչ ու տպավորիչ էր, երբ Սոֆի Մխեյանի ,, Հաճախ ժպտա,, երգի ժամանակ երեխաները բեմ բարձրացան պաստառներով ,, Ես Կարող Եմ,,: Համերգից հետո հանդիսատեսը ևս ուներ անակնկալ, Ջերմուկ Գրուպը նրանց փուչիկներով տուն ճանապարհեց:
Մեզ հետ զրուցելիս Ռուբինա Գրիգորյանը ասեց, որ համերգի գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ այդ օրը երեխաները լիարժեք ուրախանան, զգան, թե ինչքան ընկերներ ունեն, որ իրենք մենակ չեն և ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Իսկ հանդիսատեսը տեսնի որ նրանք ևս ԿԱՐՈՂ ԵՆ: Իսկ մեր այն հարցին, թե ինչու է իր կազմակերպած մանկական համերգները անվանում ,, Ժպտացող Գույներ,, , նա պատասխանեց. ,, Այո իսկապես ճիշտ եք նկատել, արդեն 4-րդ համերգն է, որ այդ նույն խորագրով է արվում, քանի որ ես երեխաներին միշտ գույների եմ նմանացնում՝ ուրախ, պայծառ և իմ ցանկությունն է, որ նրանք միշտ ժպտան: Ժպտացող Գույները հենց երեխաներն են,,:
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնում մասնակիցներին, ովքեր անշահախնդիր համաձայնվել են մասնակցել, հանդիսատեսին և իհարկե աջակիցներին՝ այդ թվում ,,Texart,, print տպագրատանը, ,,Մեդեսի,, ստոմատոլոգիական կենտրոնին, ,, Լյուսինկա,, դիզայն ստուդիային, ,, Ջամբո,, համալիրին, ,,Մուլտերի Աշխարհ,, մանկական սրճարանին, ,, Baby Town,, խանութ սրահին և ինֆորմացիոն գործընկերներին:
Համերգը կազմակերպող ընկերությունը՝ ,,ԱՄԿՈ,, ՓՐՈԴԱՔՇՆ:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/jptacox{/gallery}