Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Բրավո, Աբել Աբելյան.....

Բրավո, Աբել Աբելյան.....

Thursday, 05 November 2015 16:59

 

Նոյեմբերի 2-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանի <<Մենք և Մոխրոտը>> խորագրով մանկական ներկայացումը, որը երեխաների կողմից շատ սիրված <<Մոխրոտը>> հեքիաթի նորովի ներկայացված տարբերակն էր: Ինչպես նշեց Աբել Աբելյանը. հեքիաթի սիրված կերպարների կողքին, որոնք են մոխրոտը, արքայազնը, բարի փերին, խորթ մայրն ու թագավորը, նա ավելացրել է մերօրյա սիրված հերոսներ Սպունգ Բոբին և Մինիոնին, այդպիսով հեքիաթը փոքրիկների համար էլ ավելի ակտուալ դարձնելու համար: Ի դեպ, բրավո Աբել Աբելյանին և նրա ողջ անձնակազմին, քանի որ ինչպես հարցազրույցի ժամանակ նշեց նա, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի չափազանց զբաղված լինելու պատճառով նրանք փորձեր գրեթե չեն կարողացել անել բեմում, բայց և այնպես պրեմիերային բոլոր ներկաները / ինչպես նաև մենք / կփաստեն, որ տեխնիկական առումով ներկայացումը գրեթե անթերի էր, բալիկների համար հետաքրքիր և ուրախ, քանի որ լուսային և դեկորացիոն լուծումները շատ տպավորիչ էին ստացվել : Ի դեպ, չմոռանամ նշել , որ Մենք ենք և Մոխրոտը ներկայացման մեջ պրոֆեսիոնալ դերասաններ Լևոն Հարությունյանի և Զառա Սահակյանի հետ հեքիաթի հերոսների կերպարներն էին մարմնավորում նաև Casting School Առաջին Պրոֆեսիոնալ Դերասանական Ստուդիայի շրջանավարտներ Հայկ Հովհաննիսյանը, Մաշա Արիստակեսյանը և մյուսները: Դե ինչ, մեզ մնում է միայն շնորհավորել Աբել Աբելյանին կայացած պրեմիերայի կապակցությամբ և անհամբեր սպասել հաջորդ ներկայացմանը:

 

{gallery height=115 crop=1 maxcount=200}event/moxrot{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ