Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Tuesday, 20 October 2015 20:34

 

Հայաստանում է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն: Հանրահայտ ռուս մարզիկը եկել է <<Սառույցի թագավորները>> շոուն նախապատրաստելու համար: Պլյուշչենկոն իր շոուով հայ հանդիսատեսին կներկայանա նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում: Սառույցի արքա Եվ. Պլյուշչենկոն համաշխարհային շրջագայության ընթացքում կանգ է առել Հայաստանում: Նրա հետ է նաև Արի Զաքարյանը (Արարատ Զաքարյան) , ով զբաղվում է Պլյուշչենկոյի և շատ այլ հայտնի գեղասահորդների փրոմոուշնով P.S երեևի հենց նա էլ հետքրքրություն է առաջացրել Հայաստանի հանդեպ և օլիմպիական չեմպիոնին բերել մեր երկիր:Արի Զաքարյանը պատահական անուն չէ գեղասահքի աշխարհում: Նախկին գեղասահորդը այժմ ապրում է ԱՄՆ-ում, շատ ճամփորդում, իսկ իր մասին ասում է. << Հոգով ես հայ եմ , կրթությամբ` ռուս, իսկ կոմերցիայի ոլորտում` ամերիկացի>>: Ռուս գեղասահորդը հայ հանդիսատեսին այսօր մամլո-ասուլիսի ժամանակ խոստացավ, որ կցուցադրի նոր, հետաքրքիր և, ամենակարևորը, նախորդներից տարբերվող ծրագիր: Նա հիշեց նաև, որ 2008 թ. Հայաստանում 2 ցուցադրական ելույթ է ունեցել , որոնք մեծ արձագանք են ստացել:Այս անգամ նույնպես հնարավոր է` ելույթները լինեն 2-ը: Եվ. Պլյուշչենկոն շոուի ժամանակ ելույթ կունենա հատուկ հյուրի` էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Լրագրողների այն հարցին, թե մրցութային ելույթները ինչով են տարբերվում շոուներից, նա պատասխանեց, որ շոուն մարզիկին պետք է լիցքաթափվելու համար: Վերջերս մամուլում շրջանառվում էր, որ վնասվածքի պատճառով գեղասահորդը կարող էր լքել մեծ սպորտը, բայց 32- ամյա չեմպիոնը հերքեց. <<Ինձ շատ են ասում գնա թոշակի, դարձիր մարզիչ կամ էլ բիզնեսով զբաղվիր, սակայն ես դեռ չեմ պատրաստվում, ձգտում եմ լինել միշտ առաջինը, քանի որ սիրում եմ 1 թիվը:Օլիմպիական կրկնակի չեմպիոնը, նույնիսկ, մտադիր է 2018թ-ին մասնակցել օլիմպիական խաղերին, որն, ի դեպ, կլինի գեղասահորդի 5-րդ օլիմպիական խաղերը>>: Գեղասահքի երկրպագուներին <<Սառույցի Թագավորները>> շոուի ժամանակ կողջունեն գեղասահքի արքաները` Եվ. Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, ակրոբատ, գեղասահորդ Սերգեյ Յասիմինկոն:

 

 

{gallery height=115 crop=1 maxcount=200}event/plyuschenko{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ