Այսօր paparazzi-ի հյուրն էր երգչուհի Սոնա Շահգելդյանը: Սոնան պատրաստվում է թողարկել իր ` «Ընտանիք » վերնագրով երգի տեսահոլովակը: Այն հարցին,թե ինպես ընտրվեց երգի թեման,երգչուհին պատասխանեց,որ փորձել է նոր գույնով ու երանգով հանդես գալ և ընդգծել սեփական դիմագիծը : «Շեշտը դրվել հատկապես երգի բառերի վրա » ,-պատմում է Սոնան` հավելելով,որ իմաստալից բառերը երգի կարևորագույն համեմունքն են: Երգն ինչ-որ շղթաներով կապված է երգչուհու «Հարսի շոր» երգի հետ: Ինչը վերաբերում է տեսահոլովակին,Սոնան ասաց,որ այն ունի հստակ սյուժե : Նկարահանումն իրագործվել է 2 օրում : Երգչուհին ասաց,որ աշխատակազմի հետ առաջին համագործակցությունը չէր,ինչը խոստանում է գերազանց արդյունք : Դե ինչ,անհամբեր սպասում ենք տեսահոլովակի թողարկմանը : Շնորհակալություն Սոնային հաճելի հարցազրույցի համար :
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/sona1{/gallery}