Ակումբի անվան ծագումնաբանությունը
Կատալեա ծաղիկը պատկանում է архидея-ների ընտանիքին, որն առանձնանում է իր նրբությամբ ու քմահաճությամբ, այն անընդհատ, մանրակրկիտ և հոգատար խնամք է պահանջում և միայն այդ դեպքում կարող է ծաղկել: Մենք ևս առաջնորդվելու ենք այդ սկզբունքով. խնամել, ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով շրջապատել մեր կանանց, կատարել նրանց բոլոր ցանկությունները, որպեսզի կինը նույնպես ծաղկի:
Ակումբի նկարագրություն
Առաջին հարկի դահլիճը նախատեսված է խմբակային պարապմունքների համար, որտեղ անցկացվում են բազմատեսակ խմբակային պարապմունքներ, ինչպիսիք են pilates-ը, Yoga-ն, Body Correction-ը, spinning-ը, zumba-ն, dance mix-ը և այլն: Այս սրահում անցկացվում են հատուկ երեխաների համար մշակված խմբակային պարապմունքներ ՝ խաղային և պարային ձևաչափով, ինչպես նաև պարային դասընթացներ՝ նախատեսված մեծահասակների համար: Սրահը հագեցած է խմբակային պարապմունքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչը կնպաստի կարճ ժամանակահատվածում ցանկալի արդյունքի հասնելուն:
Երկրորդ հարկում գտնվում է ակումբի մարզասրահը, որը հագեցած է գերժամանակակից մարզասարքերով: Ակումբն առաջարկում է նաև անհատական մարզիչների և դիետոլոգի ծառայություն: Դիետոլոգը, ծանոթանալով Ձեր օրգանիզմի առանձնահատկություններին, ոչ միայն կմշակի անհատական սննդակարգ, այլ նաև բարձրակարգ մարզիչների հետ կմշակի անհատական մարզման ծրագիրը, որը կնպաստի շատ կարճ ժամանակահատվածում ցանկալի արդյունքի հասնելուն: Մարզասրահին կից գտնվում է հանդերձարանը: Հանդերձարանին կից գտնվում են ցնցուղները, որոնք ախտահանվում են Anios միջազգային վստահություն վայելող նյութերով, որը ոչնչացնում է բոլոր տեսակի բակտերիաները, ապահովելով հաճախորդի անվտանգությունը:
Երրորդ հարկում կենտրոնացված են էսթետիկ և սպա ծառայությունները: Վարսահարդարման սրահը, որտեղ մեր հմուտ վարսահարդարները, օգտագործելով համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի պրոֆեսիոնալ միջոցներ, Ձեր վարսերին կհաղորդեն անթերի տեսք: Գործունյա կանանց ժամանակը խնայեու համար կենտրոնը ստեղծել է 2 VIP սրահներ, որոնք հնարավորություն են ընձեռում օգտվել կոնտրոնի կողմից մատուցվող մի քանի ծառայություններից միաժամանակ՝ ապահովելով բարձր որակ: Այդպիսի ծառայություններ կարող են հանդիսանալ վարսահարդարումը, մատահարդարումը, ոտնահարդարումը և կոսմետոլոգիական ու SPA որոշ ծառայություններ: Դիմահարդարման սրահում առաջնակարգ դիմահարդարները կընդգծեն Ձեր գեղեցկությունը և Ձեզ կհաղորդեն շլացուցիչ տեսք:
Հանգստի սրահում, բացի ավանդական ըմպելիքներց կառաջարկվեն նաև չինական և ճապոնական թեյերի լայն տեսականի, որոնք կմատուցվեն թեյախմության արվեստին տիրապետող մասնագետների կողմից, ովքեր սրահում պարբերաբար կկազմակերպեն թեյախմության արարողություններ, և ըստ Ձեր օրգանիզմի առանձնահատկությունների կառաջարկեն հատուկ թեյեր: Այս արարողություները ոչ միայն հաճելի են, այլ նաև խիստ օգտակար:
Միայն եղունգների պրոֆեսիոնալ և բարձրորակ խնամքի համար նախատեսված են երկու սրահներ: Կենտրոնում մեծ և կարևոր բաժին է կազմում կոսմետոլոգիական ծառայությունների մասը: Այս ծառայությունների համար նախատեսված են 3 սրահներ, որտեղ արհեստավարժ բժիշկ-կոսմետոլոգները Ձեր մաշկին կհաղորդեն առողջ և գեղեցիկ տեսք ՝ օգտագործելով հանրաճանաչ ապրանքանիշի նյութեր և սարքավորումներ: Որպես նորամուծություն կարող եմ առանձնացնել կենտրոնի դիոդային լազերային մազահեռացման սարքը, որը, ի տարբերություն մնացած լազերային մազահեռացման սարքերի, հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած տեսակի մաշկի հետ:
Կենտրոնի ՍՊԱ գոտում առկա է մերսման սենյակ, որտեղ արհեստավարժ մասնագետներն առաջարկում են ճապոնական, չինական, թայլանդական մերսման բազմաթիվ տեսակներ, տաք քարերով մերսում, նիհարեցնող և հակացելյուլիտային մերսում, ինչպես նաև պարուրումներ: Մեր մասնագետների կողմից իրականացված մեսումներ ոչ միայն հաղորդում են հոգու և մարմնի ներդաշնակույթուն, այլ նաև նպաստում են հիվանդությունների կանխարգելմանը, աշխատունակության բարձրացմանը, հոդամկանային ցավերի և այտուցների վերացմանը, նյարդային համակարգի կարգավորմանը, իսկ պարուրումները մաշկին հաղորդում են առավել առողջ, թարմ և երիտասարդ տեսք:
Հաջորդ SPA սենյակում առաջարկվում են հատուկ լոգանքներ բարձրորակ եղենափայտե լոգաթասում (кедровая ванна), որտեղ, պարբերաբար շոկոլադե, կաթնային և ամենատարբեր եթերայողերով լոգանքներ ընդունելով և օգտվելով ռուսական սաունայից Ձեր մաշկը կդառնա նուրբ և մետաքսանման:
Հաջորդ սրահը իրական ջրային հրաշք է: Հայաստանում նմանը չունեցող վիշի-ցնցուղի ջրային շիթերը կլավացնեն արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, կհանգստացնեն ամբողջ նյարդային համակարգը, անճանաչելիորեն կբարելավեն մաշկի որակը: Տաքացվող քարերի վրա իրականացվող պարուրումները կօգնեն ձերբազատվել մաշկի մահացած բջիջներից, ազատվել ավելորդ քաշից, ցելյուլիտից և ադամանդե փայլ կհաղորդեն Ձեր մաշկին: Անցկացնելով մի քանի րոպե ամենաօգտակար եթերայուղերով հարստացված Արևելյան ընդարձակ շոգեբաղնիքում՝ կհասնեք կատարելության և կամբողջացնեք Ձեր մարմինը: Այս սրահը կարող է դանալ կանանց ամեասիրելի հանդիպման վայրը, քանի որ այստեղ կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ:
Ի տարբեություն նմանատիպ էսթետիկ կենտրոնների, մեր կենտրոնում գործում է հատուկ մշակված ախտահանման համակարգ: Վերապատրաստված բուժքույրերը համաշխարհային վստահություն վայելող Anios նյութերով և հատուկ ասարքվորումներով առանձին սենյակում ախտահանում են օգտաործվող բոլոր գործիքները, բուժքույրերի վերահսկողության ներքո ախտահանվում են նաև կենտրոի բոլոր սրահները: Մենք տալիս ենք ապահովության և առողջության երաշխիք:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/katalea{/gallery}