Վստահաբար կարող եմ ասել , որ 2 տարի պարբերաբար լսել և այցելել եք Պուշկին 47 հասցեում գտնվող անգլիական White Store խանութ- սրահը, որն էլ այս երկու տարիների ընթացքում հասցրել է դառնալ շատ- շատերի նախընտրելի բուտիկը: Մեր սիրելի օգտատերերին , ինչպես նաև խանութ-սրահի սիրահարներին ցանկանում եմ տեղեկացնել և ուրախացնել White Store –ի նորություններով. ինչպես գիտենք, Հոկտեմբերի 1-ին իր հյուրընկալ դռները բացեց Մետրոնոմ առևտրի կենտրոնը՝ Իսահակյան22/8 հասցեում, որի ներսում էլ տեղի ունեցավ White Store-ի 2-րդ սրահի պաշտոնական բացումը: Խանութ-սրահը արդեն համալրված էր նոր Fall-Winter հավաքածուով, և ամբողջ տեսականու համար գործում է 15% զեղչ մինչև հոկտեմբերի տասը ներառյալ: Այս բուտիկի առավելություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր շաբաթ համալրվում է նորաձև տեսկանիով. հարմարավետ կոշիկներով, պայուսակներով, բիժուտերիաներով, ակնոցներով: Այնպես որ, աղջիկներ, սեփական ոճն ընդգծել ցանկացողները կարող են այցելել White Store-ի սրահներ և ակներև տարբերվել շատ-շատերից: Իսահակյան 22/8 - Metroneme Shopping Centre, հեռ.՝ 011-531171 Պուշկին 48, հեռ.՝ 010-531171:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/white{/gallery}