Մարտի 25-ին սիրված երգիչ Անդին մենահամերգային ծրագրով կրկին Հայաստանում էր: Paparazzi.am կայքի լրագրողներն առիթը բաց չթողնելով փոքրիկ հարցազրույց կազմակերպեցին երգչի հետ՝ բավարարելու համար հայ հանդիսատեսի հետաքրքրությունը: Նախ և առաջ երգիչը ցանկացավ նշել այն փաստը, որ չափազանց ուրախ է ու երջանիկ ոչ միայն իր մենահամերգից, այլ այն մտքից, որ պարզապես Հայաստանում է: Մեր այն հարցին թե երբ կարող են իր երկրպագուները ակնկալել երգչի նոր CD–ն, Անդին պատասխանեց.
- Չեմ կարծում, որ այլևս ունենք CD–ի անհրաժեշտություն, մարդիկ հիմա իրենք իրենց համար CD սարքում են, երգչի գործը պիտի լինի այն, որ սինգլներ մատուցի իր ունկդրին:
Անդին հավելեց նաև, որ շատ գնահատում է հայ երգիչներին, շատ է սիրում նրանց, շատերի հետ էլ ունեցել է զուգերգեր: Ինչպես օրինակ Նունե Եսայանի, Քրիստինե Պեպելյանի, Արմենչիկի, Հայկոյի, ինչպես նաև շատ ուրիշ միջազգային աստղերի հետ, իսկ այս տարվա նրա զուգերգային պրոեկտը համարում է կայացած <<We hear your voice>> երգով, որը ձայնագրվել է անցած շաբաթ, որում երգում են 15 հայտնի երգիչներ տարբեր երկրներից, Ռուսաստանից Իգոր Նիկոլաևը, Հնդկաստանի, Կորեայի ամենահայտնի երգիչները: Երգը նման է <<We are the world>> երգին, որի նպատակը նույնպես աշխարհի որբ երեխաներին օգնելն է: Ի դեպ բարեգործության թեման շարունակելով ցանկացանք ճշտել, թե Անդին ինչու՞ չի բարձրաձայնել Հայաստանում իրականացրած բարեգործությունների մասին: Երգիչը պատասխանեց.
- Ամեն անգամ երբ ես և եղբայրս՝ Վարուժը, Հայաստանում ենք եղել, ցանկացել ենք անպայման օգնած լինել, բայց արել եմ դա իմ չափով և կարիգը չեմ տեսել խոսել այդ մասին, բայց հիմա արդեն պիտի խոսել, պիտի ասել, որ ջահելները տեսնեն ու հասկանան, որ պետք է լավ բան անել, պետք է լավ գործով օրինակ ծառայել, կարևոր չէ ինչքան ես կարող օգնել կարիգավորին, արա դա քո չափով: