Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Hot Wheels Մրցարշավ

Hot Wheels Մրցարշավ

Tuesday, 22 September 2015 15:03

 

Մայիսի 29-ից հուլիսի 15-ը տեղի ունեցավ «Մարլի» ընկերության կողմից կազմակերպված այս տարվա ամենահիշարժան ակցիաներից մեկը` Hot Wheels Մրցարշավը, որի ընթացքում, գնելով Hot Wheels 5 ավտոմեքենա, երեխաները նվեր էին ստանում Hot Wheels Spider Man յուրահատուկ ավտոմեքենաները, որոնք, ի դեպ, վաճառքում առկա չեն: «Մարլի»-ն Հայաստանում աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի պաշտոնական և էքսքլյուզիվ ներկայացուցիչն է: Շուկայում հանդես է գալիս բոլորի կողմից սիրված Barbie, Fisher-Price, Hot Wheels ապրանքանիշերով, ինչպես նաև BOOMCo, Mega Bloks, Monster High, Disney Cars, Uno, Scrabble, Crayola, Fashion Angels խաղերով և բրենդերով: Ահա նշված ակցիակի շրջանակներում «Մարլի» ընկերությունը կազմակերպեց անակնկալ միջոցառում այն երեխաների համար, ովքեր «Մրցարշավ 2015»-ի ընթացքում հավաքել էին Hot Wheels Spider Man ավտոմեքենաներ: Միջոցառումը տեղի ունեցավ ՄեգաԹոյս խանութ-սրահում, որտեղ տոնական-ընկերական տրամադրությունն էլ ավելի ընդգծվեց:

Միջոցառումն իրենից ներկայացնում էր Hot Wheels «Մրցարշավ 2015»-ի ամենավերջին և ամենահետաքրքիր փուլը, որը բաղկացած էր մի քանի մրցակցային խաղերից` փազլներ, գունավորում, Mega Bloks Hot Wheels կոնստրուկտորների և Hot Wheels մրցագծերի հավաքում, իսկ ամենավերջում` BOOMco ամփոփիչ մրցույթ, որի արդյունքում էլ վերջնականապես պարզվեց օրվա հաղթող թիմը: Խաղերը ձևավորված էին այնպես, որ ստուգեն երեխաների արագությունը, ճկունությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

Մարլի ընկերությունը պատրաստել էր նաև հատուկ Hot Wheels հյուրասիրություն իր փոքրիկ հաճախորդների համար: Մրջոցառումն անցավ բարձր և ակտիվ մրցակցային տրամադրության ներքո: Երեխաներին հավասար մրցումներին ակտիվորեն մասնակցում էին նաև նրանց ծնողները, ինչը խոսում էր միջոցառման հաջողության մասին: Բոլոր երեխաները սրահից հեռացան «Մարլի» ընկերության կողմից պատրասրված նվերներով, իսկ հաղթող թիմը ստացավ հատուկ մրցանակներ` գերազանց արդյունքներ դրսևորելու համար:

 

{gallery height=115 crop=1 maxcount=200}event/toys{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ