Երեկ նորաբաց <<Երևան մոլ>>-ում տեղի ունեցավ Անդրեի <<Իմ հոգի>> ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ՝ նոր ձայնասկավառակը ձեռք բերելու, և ինչու՞ չէ, իրենց սիրելի երգչի հետ անձամբ շփվելու կամ պարզապես ինքնագիր վերցնելու: Հյուրերից մեկը, իրեն վատ զգալով, ուշադրություն գրավեց: Անդրեն, իր համար ստեղծված օրն ու տոնը թողած, անմիջապես արձագանքեց: Ուղղակի հիանալ կարելի էր սիրված երգչի՝ անծանոթուհուն ցույց տված հոգատարությամբ. ասես իր հարազատ քույրը լիներ... Այս արարքից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի մարդ է սիրված երգիչն իրական կյանքում: