ԷՕՆ-ը, Երևանի առաջին հակասրճարանը, առաջին անգամ բացեց իր դռները 2014-ի անհավատալի ցուրտ ձմռանը: Անծանոթ «հակասրճարան» բառը, ինքնատիպ անունն ու դժվար գնտվող վայրը շատերի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեցին, բայց հիմա արդեն թվում է, թե ԷՕՆ-ը միշտ այստեղ է եղել` Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, նախկին Աֆրիկյանների ակումբի, ներկայումս կատարելապես ոչնչացված ավերակների հետնամասում: ԷՕՆ-ի արժեքներն են ՝
• Ստեղծարար և նորարարական
• Հոգատար և աջակցող
• Էկո - աջակցող և բնական
• Բաց և ճկուն
ԷՕՆ-ը որդեգրել է հակասրճարան անվանումը, ժամակումբի ձևաչափը և միավորել այն բոլոր նորարարությունները, որոնք պակասում են Երևանում` տուն հիշեցնող չծխող միջավայր լցված ստեղծարարության ոգով և հաճելի մարդկանցով:Այստեղ բավականաչափ ժամանակ և տարածություն կա բոլորի համար. աշխատանքի և հանգստի, հրաշալի մարդկանց, ինքնաարտահայտման, միմյանց օգնելու համար, ինչպես նաև հանդիպելու նրանց, ովքեր ինչ-որ կիսելու բան ունեն: Զրուցել հարմարավետ միջավայրում մեկ բաժակ թեյի շուրջ, ՈՒՆՈ կամ դոմինո խաղալ, կիսվել հանճարեղ մտքերով անձնակազմի հետ. այս ամենը սովորական է դարձել ԷՕՆ-ի հարյուրավոր ընկերների, հյուրերի կամ պարզապես ԷՕՆիստների համար: Ավելի քան 40 սեղանի խաղեր, wi-fi և պլանշետներ, երաժշտական գործիքներ, նկարչական և ձեռագործի պարագաներ, ինչպես նաև թեյ, սուրճ, թխվածքաբլիթները միշտ սպասում են Ձեզ:
ԷՕՆ-ում անում ենք լավագույնը Ձեզ հազվագյուտ աննյութական արժեքներ պարգևելու համար, որը միայն տեսանելի է, երբ Դուք ԷՕՆ-ը ժպտալով եք լքում: Ի դեպ, այստեղ կարող եք այցելել ընկերներով, դասընկերներով , գործընկերներով, քանի որ կոլեկտիվ այցելությունների ժամանակ գործում է զեղչ: Հեռ՝. / 010/ 53 87 66 ; / 095/ 53 87 66, աշ. ժամերը՝ 12:00- 00:00:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event//aeon{/gallery}