Հունիսի 29- ին և 30- ին` ժամը 20:00- ին, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա համերգ` նվիրված Շառլ Ազնավուրի 91- րդ տարեդարձին: Նվագախմբի ուղեկցությամբ կհնչեն մեծ շանսոնյեի ամենասիրված երգերը, որոնցից մի քանիսը կներկայացվեն հայերեն: Համերգի ընթացքում կներկայացվեն նաև լեգենդար երգչի կյանքի հետաքրքրաշարժ դրվագները: Սիրով սպասում ենք Ազնավուրի արվեստի թե' երիտասարդ և թե' ավագ սերնդի երկրպագուներին: Տոմսերը կարող եք ձեռք բերել Տիկնիկային թատրոնի տոմսարկղից կամ զանգահարել 094 44 70 80 093 586-573 Տոմսերի արժեքը` 2000, 3000 և 4000 դրամ: