Մարտի 12 –ին նորաբաց Երևան մոլում տեղի ունեցավ սիրված երգիչ Անդրեի <<Իմ հոգի>> ալբոմի շնորհանդեսը, որն իդեպ երգչի կողմից ներկայացված թվով վեցերորդ ձայնասկավառակն է:
Երգչին շնորհավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ՝ երգչուհի Էմմին, երգիչներ Նարեկ Մակարյանը, Սուրեն Առուստամյանը, հաղորդավարուհի Անի Դաշյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, դիզայներ Ֆաինա Հարությունյանը,այլ հայտնի անձինք և պարազապես լավ երաժշտությունը գնահատող քաղաքացիներ: Նոր ալբոմում կկարողանանք ունկնդրել տաս նոր երգ, որոնց հեղիկնակն է Սուրեն Կնյազյանը: Իդեպ շնորհանդեսից հետո Անդրեն և այլ սիրված երգիչներ իրենց ջերմ կատարումներով էլ ավելի թեժ դարձրեցին համերգային երեկոն, որը վարում էր Ավետ Բարսեղյանը: