Երեխաների պաշտպանության օրը բարձր տրամադրություն էր տիրում «AQUA LAND» համալիրում: Երեկոյան ժամը 19:00-ից մինչ 21:00 փոքրիկները իսկապես տոնեցին իրենց օրը: Նրանց ողջունեցին ուրախ ու զվաճալի ծաղրածուները, գեղեցիկ ելույթներով հանդես եկան Լուսինե Ղազարյանը, Արման Սիմոնյանը, Սյուզի Հարությունյանը, Միլենա Գևորգյանը և «Խենթություն» համույթի սաները: Խաղերը, պարերը և ջերմ մթնոլորտը շարունակվեց ողջ միջոցառման ընթացքում: Բոլոր ներկաները մասնակցեցին խաղարկության և 3 հաջողակներ շահեցին լողի 4-անգամյա աբոնեմենտ: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր երեխաներին և մաղթում լուսավոր, պայծառ ու անհոգ մանկություն:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/aqualand{/gallery}