Առաջարկվող <<Ամառային դպրոց>>-ը հիանալի լուծում է բոլոր այն մայրերի համար, ովքեր անհանգստանում են, թե ամառվա ամբողջ երեք ամիսների ընթացքում ինչով պետք է զբաղվեն իրենց բալիկները: Ինչպես տեղեկացանք նախագծի կազմակերպիչներից,այս ծրագրի ստեղծման գործընթացին մասնակցել են մանկավարժներ, մանկական հոգեբաններ և մայրիկներ; Այն նպատակ ունի, երեխային չկտրելով իրեն հատկացված ամառային հանգստից, խաղերի և հատուկ մշակված ուսումնական մեթոդների միջոցով ամրապնդել երեխայի դպրոցական գիտելքները և զարգացնել նրա օտար լեզուների իմացությունը:Այստեղ Դուք տեսնում եք հունիս ամսվա համար նախատեսված ծրագիրը, որից բացի <<Ամառային դպրոց>>-ը բաց կլինի նաև հուլիսին ՝ ներկայանալով համապատասխան ծրագրով: