Շատ շուտով Հայաստանում կլնի Playboy-ի հայտնի DJ Mister Flash-ը: Հայազգի DJ Mister Sammy Flash-ը արդեն քսան տարի է ինչ ընտրել է DJ-ի աշխատանքը և բազում վերելքներ է ապրել իր կարիեռայի ընթացքում: 2005 թվականից Mister Flashy հայտնի Playboyi entertainment group-ի անդամ է: Համագործակցում է տարբեր ազգերի հետ: Վերջինս ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, համագործակցում է նաև հայ կատարողների, ինչպես նաև հայ պրոդուսերների հետ: Վերջին շրջանում համագործակցում է ԱՄՆ-ում հայտնի պրոդուսերական թիմի Untamed pro-յի հետ՝ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Mister Flash-ը, Հայաստան այցի շրջանակներում, կատարելու է իր նվիրական երազանքներից մեկը, նա ցանկանում է օգնել սահմանում վիրավորված զինվորների: DJ-ը ներկայացնում է նոր ստեղծագործություն, որի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է, որն էլ հանձնում ենք Ձեր դատին: