Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Էքսկլյուզիվ Հարցազրույց…

Էքսկլյուզիվ Հարցազրույց…

Tuesday, 28 April 2015 09:41

 

Էքսկլյուզիվ Հարցազրույց…
Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է ընդունել հմաշխարհային մեծությունների և աստղերի, իչպես նաև նրանց միջոցով կրկին հիշեցրեց ամբողջ աշխարհին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և պահանջի մասին:
Վերջերս Paparazzi.am -ի հետ հարցազրույց է ունեցել կրավ մագայի միջազգային էքսպերտ, քիք-բոքսինգի և մուայ թայ բոքսինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, <<ՍԻԱՍ>> Անվտանգության Միջազգային Հատուկ Ակադեմիայի փոխտնօրեն Սարգիս Բազինյանը, ով հանդիսանում էր Քանյե Վեսթի և Քարդաշյան քույրերի անվտանգության ծառայության գլխավոր համակարգող: Աստղային ընտանիքի հայաստանյան այցի 5 օրերի ընթացքում Սարգիս Բազինյանը համակարգել և ղեկավարել է անվանգության աշխատակիցների թիմի աշխատանքը:
- Ասացեք խնդրեմ, ինչպես սկսվեց, որքանո՞վ և ինչպե՞ս եք մասնակից եղել Քարդաշյանների անվտանգության ապահովմանը Հայաստանում գտնվելու օրերի ընթացքում:
Քարդաշյանների գալուց մոտ 2 օր առաջ մեզ դիմեց «Պանտերա սեքյուրիթի» ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը` խնդրելով, որ Անվտանգության հատուկ միջազգային ակադեմիան ևս ներգրավվի Հայաստան ժամանող հյուրերի անվտանգության ապահովման գործում: Նրանք նախկինում մի քանի հայտնի մարդկանց անվտանգությունն ապահովել են մեր երկրում, բայց այս դեպքը տարբերվում էր իր բնույթով և աշխատանքի ծավալով:
ՍարգիսԲազինյանի խոսքերով Քարդաշյանն ու Ուեսթը միջազգային մակարդակի աստղեր են, նրանց հիմնականում սիրում են երիտասարդները, որոնք իրենց երկրպագած աստղին դիպչելու կամ նրա հետ սելֆի անելու համար տարբեր քայլերի են դիմում:
- Եթե գալիս է Ազնավուրը (չեմ ուզում համեմատել Ազնավուրին ու Քարդաշյանին, զուտ անվտանգության աշխատակցի գործն եմ ուզում բացատրել), նրան սիրում են գրեթե բոլորը և մեծ հարգանքով են վերաբերվում` հաշվի առնելով նրա տարիքն ու վաստակը: նրան համակրողներն էլ մեծ մասամբ միջին տարիքի մարդիկ են, որոնք հաստատ չեն վազի նրա ետևից, չեն փորձի հագուստից մի բան պոկել կամ չեն կախվի վզից, որ լուսանկարվեն:
Սովորաբար, ցանկացած միջոցառում նախապես հաստատված օրակարգ ունի, որում հստակեցվում են ամեն մեկի պարտականությունները: Օրակարգը սովորաբար մի քանի օր, երբեմն ամիս առաջ հանձնվում է անվտանգության աշխատակիցներին: Բայց Քարդաշյանի և Ուեսթի պարագայում նման բան չկար: Օրակարգն իմանում էինք միայն առավոտյան: Եվ մեծ մասամբ մեր այցելած վայրերը չէին համապատասխանում մեզ տրված օրակարգին: Բայց քանի որ մենք ուշ էինք տեղեկանում, ստիպված էինք ամեն ինչ հանպատրաստից անել:
Քարդաշյանների դեպքում պարտադիր չէ, որ ցանկանան նրանց վնասել, երկրպագուները ցանկանում են որպես հուշ որևէ իր ստանալ նրանից, դիպչել նրան կամ սելֆի անել նրա հետ: Նաև նման հայտնի մարդիկ անկանխատեսելի ու կամակոր են, նրանց հետ աշխատելու համար հարկավոր է մեծ փորձ ունենալ: Բայց Քիմի ու Քանյեի մասին լավ կարծիք ունեմ, իրականում համեստ մարդիկ էին:
Ես հիմնականում աշխատում էի Քանյե Ուեսթի հետ: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ առանց օժանդակ ուժերի ուղեկցել եմ նրան, քանի որ չէր սիրում, որ իր կողքին շատ մարդիկ լինեն:
- Քանյեն քչախոս էր, նրանից քիչ խոսքեր կարելի էր լսել, իրեն պահում էր համեստ, առանց ավելորդությունների:
Պաշտոնական այցելություն եղել է միայն «Թումո» կենտրոն: Այնտեղ շրջեց սենյակներով, երգեց աշակերտների հետ, ինչը շատ ոգևորեց երեխաներին, ծանոթացավ նրանց աշխատանքներին,: Մնացած այցերն խիստ անձնական են եղել: Պաշտոնական այլ այցեր չեն եղել, քանի որ այցը Քիմինն էր, իսկ ինքը` որպես սիրող ամուսին, եկել էր կնոջն աջակցելու:
- Ասացեք խդրեմ, համերգի մասին որոշումն ինչպե՞ս կայացվեց:
- Վերջին օրն էր: Երեկոյան ժամը 8-ին մեզ հատկացված օրակարգն ավարտվում էր, և մենք ազատ էինք մինչև առավոտ, երբ նրանց պետք է օդանավակայան ուղեկցեինք: Բայց Պասկալը զանգահարեց, թե Ուեսթը ցանկանում է երգել հայ հանդիսատեսի համար: Հետաքրքրվում էր, թե որ ակումբում կարող ենք կազմակերպել:
Ռեստորանային համալիրների մասին էինք մտածում, հետո հասկացանք, որ պատրաստվելու համար բավարար ժամանակ չկա: Երկար քննարկումների արդյունքում համերգի համար ընտրեցինք Կարապի լիճը:
Համերգը կազմակերպվել է թիմի անձնական կապերի ու միասնական աշխատանքի շնորհիվ համապատասխան թույլտվություններ ձեռք բերվեց: Ահագին դժվարություններ եղան: Նմանատիպ համերգները սովորաբար կազմակերպվում են ամիսներով, ինչու ոչ տարիներով:
Երբ Ուեսթին ներկայացրեցինք իրավիճակը, հասկացավ, ասաց, որ վստահում է մեզ: Այդ պահին Քանյեն, Քիմը, Պասկալը գրառումներ կատարեցին սոցցանցերում: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց դրանից հետո. հարյուրավոր լայքեր ու մեկնաբանություններ: Ես Պասկալի կողքին էի, քանի որ մեկնաբանությունների մի մասը հայերեն էր, հարցնում էր, թե ի՞նչ են գրում:
Քանյեին ու Քիմին անձամբ եմ ուղեկցել Կարապի լիճ: Նախատեսվածից կես ժամ ուշ դուրս եկան: Երբ տեղ հասանք, տեսանք, որ մոտ տասը հազար մարդ էր հավաքվել ու դժվար էր առաջ անցնելը կամ ճանապարհ խնդրելը: Ոստիկանության աշխատակիցները հնարավորության սահմաններում ճանապարհ բացեցին: Սկզբից տարանք Ուեսթին, քանի որ միաժամանակ երկուսին տանելն անհնարին կլիներ նեղ ճանապարհով, հետո` Քիմին:
Համերգը շատ կարճ տևեց, մոտավորապես 20 րոպե, բայց գնալով մարդկանց թիվը կրկնապատկվում էր: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու ցատկեց ջուրը: Իմ կարծիքով` պատճառը հետևյալն էր. անընդհատ տեխնիկական խափանումներ էին լինում, քանի որ 30-40 րոպե էին աշխատել այդ ամենը կազմակերպելու համար: Հերթական խափանումից հետո պարզ էր, որ ահագին ժամանակ էր պետք լինելու, որպեսզի կարգավորվեր ու նորից սկսեր երգել: Փորձեց գեղեցիկ ավարտել ու ցատկեց ջուրը: Ցատկի ժամանակ ձեռքը պատռել էր: Երբ տեղ հասցրեցինք, առաջին օգնություն ցուցաբերեցինք: Ցատկն անսպասելի էր: Նրանից հետո մեծ քանակությամբ մարդիկ նետվեցին ջուրը, որպեսզի կարողանան դիպչել իրենց սիրելի աստղին կամ լուսանկարվեն հետը: Ուեսթին ջրից հանեցինք, մեքենա տարանք, հետո Քարդաշյանի հետևից գնացինք: 

- Ասացեք խնդրեմ, նրանց անվտանգությունն ապահովման ժամանակ , ուրիշ ի՞նչ հետաքրքիր վիճակներ են եղել: - Կարող եմ մի քանի դեպք նշել: Ամենաբարդը համերգի պահն էր, որի մասին արդեն ասացի: Երկրորդն այն պահն էր, երբ Քարդաշյան քույրերին «Դոլմամայից» պետք է ուղեկցեինք մոտավորապես 50 մետր հեռավորության վրա գտնվող հուշանվերների խանութ: Ժողովուրդը շատ էմոցիոնալ էր արձագանքում: Շատ դժվար եղավ: Անգամ Քլոեի հեռախոսը կոտրվեց: Մինչև գնալն արդեն ետդարձի ճանապարհները որոշել էինք. մեր գործում առնվազն մի քանի տարբերակ պետք է ունենաս, այլապես ռիսկը բավականին մեծ կլինի: Մի մեքենան կանգնեց գլխավոր մուտքի մոտ, բայց ետնամուտքով երկրորդ մեքենայով նրանց դուրս տարանք: Ժողովուրդն արագ նետվեց մեր կողմ, բայց նրանք արդեն մեքենայի մեջ էին:
Մյուս ամենաէքստրեմալ պահը Գյումրու Յոթ վերք եկեղեցում էր: Նախապես մուտքի ու ելքի ուղիներ էինք մշակել: Աստծո տունն է, բայց միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդն իրեն անկանխատեսելի է պահում: Երբ հասանք, պսակադրությունից հետո նորապսակ զույգը դուրս էր եկել ու նկարահանվում էր, այդ կողմով չէինք կարող գնալ և մտանք ելքով: Բազմաթիվ մարդիկ, որոնց մեծ մասը լրագրողներ էին, տեսախցիկներով մեր հետևից եկան: Խնդրել էին, որ հնարավորինս թույլ չտանք վիդեոկադրեր, քանի որ նկարահանում էին Ցեղասպանության մասին ֆիլմ, որում այդ իրարանցումը ցանկալի չէր:
Աղջիկները պետք է մոմ վառեին, լիազոր մարմնին հարցեր տային: Բայց քանի որ ուշացումով էին տեղ հասել, արդեն ժամը 5-ն էր` ժամերգության ժամն էր:
Ասացեք խնդրեմ, արդյո՞ք ճիշտ է, որ եկեղեցու դռները փակվել են:
Դռներն իրականում չեն փակվել, որպեսզի մարդիկ չմտնեն ու նկարահանումներ չանեն դռները կիսաբաց էինք թողել: Երբ մի դռնով փորձում է միաժամանակ 200 հոգի ներս մտնել, չես կարող պահել, դրա համար կիսաբաց էր, որ աշխատակիցը կարողանար պահել մարդկանք այդ ամբոխը: Բնականաբար, ամբոխի մեջ կարող էին լինել նաև մարդիկ, որոնք ժամերգության էին եկել: Սրբազանը բարկանալու իրավունք ուներ, նրա գործողությունները չի կարելի դատել: Պասկալի հետ միասին աղջիկներին տարհանեցինք եկեղեցուց, բայց նկարահանումները մնացին անավարտ:
- Ըստ Ձեզ, Քարդաշյան քույրերն ու Ուեսթն ի՞նչ տպավորություններով հեռացան Հայաստանից: Նրաք սպասում էի նման ըդուելություն մեր հայրենակիցներիի կողմից
- Տպավորված էին ընդունելությամբ: Քիմի ու Քլոեի խոսակցություններից կարող եմ ասել, որ չէին սպասում նման բարձր արձագանքի: Նրանք, իհարկե, միջազգային մակարդակի աստղեր են, նրանց բոլորն են ճանաչում, բայց որ Հայաստանում առաջին այցելությունը նման արձագանք կունենա, չէին սպասում: Նրանց շատ էին դուր եկել մեր բնությունը, մեր արվեստը` տարազները, երաժշտությունը: Քանյեն մեր երաժշտության մասին ասում էր, որ հետաքրքիր զգացողություններ է ապրում լսելիս: Տպավորված էին նաև եկեղեցիներով, կրոնական ու պատմական շունչը ոգևորել էր նրանց, չնայած ընդամենը երկու տաճարում հասցրեցին լինել: Բոլորին դուր էր եկել մեր խոհանոցը, մեր սննդի համն ու հոտը: Իսկ վերջում Պասկալի խոսքերից հասկացա, որ մոտ ապագայում հնարավոր է երկրորդ այցելություն լինի:

 

{gallery height=115 crop=1 maxcount=100}event/KIMTIKNAPAH{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ