Սիրելի օգտատեր, քանի-որ Ապրիլի 20-ից 27-ը նշանակալից ընթացք է հայ ժողովրդի համար և բոլորի ուշադրությունը ուղղված է Հայոց եղեռնի 100 ամյա տարելիցին, Paparazzi.am կայքի աշխատակազմը նույնպես զերծ կմնա որևէ ուրախ միջոցառում լուսաբանելուց, փոխարենը կտրամադրենք ձեզ տեղեկատվական նյութեր: Այդ իսկ պատճառով կայքի աշխատակիցներից մի քանիսը այդ ժամանակահատվածում կլինեն Հունաստանի Կրետե կղզում Մարաթուկ ընկերության հետ միասին բացահայտելու կղզին, որպես հանգստի գոտի հայերի համար:
Ի դեպ, մեկնաբանեմ ինչու՞ հենց Հունաստան. քանի-որ ենթադրում ենք, որ գոնե այս տարի հայերը չէն մեկնի Թուրքիա, շատերն արդեն եղել են Եգիպտոսում, փաստորեն հունաստանը 2015-ին կարող է լինել թե գնային, թե տեսարժան վայրերով հիանալի տարբերակ մեզ համար: Այս մեկ շաբաթվա ընթացքում մենք կլինենք on line, կայցելենք Կրետեի լավագույն հյուրանոցները, ցույց կտանք այն բոլոր վայրերը, որտեղ դուք կարող եք այցելել՝ հայտնվելով Հունաստանի Կրետե կղզում: Իսկ հիմա փոքրիկ ակնարկ կզղու մասին…
Կրետեն Հունաստանի ամենագայթակղիչ կղզին է, որտեղ անչափ զարգացած է տուրիզմը: Կրետեի հանգստավայրերը լի են զբոսաշրջիկներով:Կղզու բնական գեղեցկությունը թույլ է տալիս հանգիստը դարձնել անմոռանալի նույնիսկ ամենապահանջկոտ զբոսաշրջիկների համար: Հինավուրց ամրոցները, պատմական փլատակները, քարայրներն ու պարզապես ճարտարապետական հուշարձանները Կրետեն կդարձնեն ձեր հիշողության անջնջելի մի մասնիկը:
{gallery height=115 crop=1 maxcount=100}event/Kretekghzi{/gallery}