Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Պրեմիերա. Millions of Lives

Պրեմիերա. Millions of Lives

Sunday, 19 April 2015 12:50

         

 

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ երկար սպասված տեսահոլովակի պրեմիերա.

Millions of Lives «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում հայ պապիկը ծոռնուհուն պատմում է Հայոց ցեղասպանության մասին` վերհիշելով իր գերդաստանի պատմությունը: Ծրագրի տնօրեն, երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանի խոսքով`տեսահոլովակի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու հայ ժողովրդի արդարության պահանջն աշխարհին ավելի լսելի դարձնելն է:

Խորապես համոզված լինելով, որ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր ժողովրդի և մարդկության առաջ նմանօրինակ բռնության դեմ պայքարելը` հայկական մշակույթի ներկայացուցիչներ` Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո նախաձեռնեցին այս երաժշտական ծրագիրը, որի շրջանակներում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ արեցին կանխել բռնությունները և ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

Այս ծրագրի յուրահատկությունն այն էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող անձինք արտահայտեին իրենց զգացմունքները Ցեղասպանության նկատմամբ եզակի և բոլորին հասանելի լեզվով` երգի լեզվով: Ծրագրի շրջանակներում նկարահանվել էր տեսահոլովակ, որում մասնակցում էին համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ` Շարլ Ազնավուրը, Մոնսերրատ Կաբալեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Միրաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ:

Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրվել են ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյի կողմից: Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Իսկ հիմա պարզապես առաջարկում եք դիտել տեսահոլովակը, այուհետև մեր կողմից ֆիքսած կադրերը…

 

{gallery height=115 crop=1 maxcount=100}event/Millions1915{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ