1915թ., Հայոց ցեղասպանություն. ամեն մեկը յուրովի է ընկալում և ինչ –որ կերպ արտահայտում իր հուգու խորը ցավի պոռթկումները և ահա Լիլիթ Մարգարյանը իրեն յուրահատուկ ձևով արձագանքեց… 2015թ.
Ապրիլի 7-ին<> կենտրոնի մեծ սրահում կայացավ հայրենական նորձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի <> հավաքածուի ցուցադրությունը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–յմա տարելիցին: Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն էր ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցված էր պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության էր հասցրել 1915-ին վերապրած հայ կին անհատին, ով ոչ միայն կարողացել էր պահպանել բարոյական բարձր արժեքները , այլև գեղարվետի մեծ վարպետների սերունդ էր դաստիարակել: Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն էին, որոնք 20-րդ 100 ամյակի հայ նկարիչների ստեղծագործությունների ոգեշնչման արդյունքն էին: Ներկայացված դեֆիլեի առանձնահատկություններից էին նաև Նուռի՝ հատուկ այդ միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարել էին հավաքածուի նմուշները:
Ներկայացված էր մի ամբողջ դարաշրջան մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով: Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն էին: Երկրաչափական ձևվածք, անխառն մոնոքրոմ գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ) միլիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). hավաքածուն կարելի է համարել ուլտրանորաոճ:
Լիլիթ Մարգարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում աջակցությամբ իրականացվեց միջոցառումը: Դիզայները հատուկ շնորհակալություն նաև ՀՀ Սփյուռքի նախարարությանը միջոցառման իրականցմանը նպաստելու համար: Մանեքենուհիների սանրվածքն ապահովել էր ոճաբան Սեդրակ Ղամբարյանը, դիմահարդարումը՝ Make-Up Atelier-ի Մադլեն Խաչատրյանի ղեկավարությամբ: Paparazzi.am-ը շնորհավորում է Լիլիթ Մարգարյանին՝ ցանկանալով ստեղծագործական նորանոր հաջողություններ: Իսկ այժմ մեծ հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից Լիլիթ Մարգարյանի հավաքածուի դեֆիլեի ֆոտոշարքը…
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/gallery100{/gallery}
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/gallery1915{/gallery}