JOSE համալիրում մեծ տոն էր… Ապրիլի 3-ին քաղաքի ակտիվ կյանքի սիրահարները հավաքվել էին վայելելու JOSE ակումբի և LIGHT STYLE ընկերության կողմից կազմակերպած նմանը չունեցող շոու-ծրագրին: Բարձրակարգ հյուրասիրություն, ժամանակակից երաժշտություն, DJ-ներ, հատուկ հրավիրված մոդելներ, ովքեր ցուցադրում էին LIGHT STYLE խանութ-սրահի 2015 գարուն – ամառ ոճային հավաքածուից հետաքրքիր look-եր: JOSE ընկերության կառավարիչ Վահրամ Քոչարյանի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ նմանատիպ նախագիծ առաջին անգամ էր կազմակերպվել, և Paparazzi.am-ի կողմից կարող ենք հաստատել այն, որ երեկոն անցել է շատ ջերմ մթնոլորտում և նախագիծը կարելի է համարել կայացած:
Վահրամ Քոչարյանը նշեց նաև, որ նա ողջունում է նմանատիպ համագործակցությունները և ավելացրեց, որ առջևում կլինեն շատ հետաքրքիր մտքեր, որոնք մոտ ապագայում իրականություն կդառնան: Հավելեց նաև, որ իրենց դռները բաց են նոր և առողջ համագործակցությունների համար: Եվ վերջում երկու ընկերությունների ղեկավարները ներողամտությունը հայցեցին այն մարդկանցից, ովքեր դահլիճի լեփ-լեցուն լինելու պատճառով պարզապես չկարողացան մնալ մինչև երեկոյի ավարտը: Իսկ հիմա առաջարկում ենք հետևել մեր ֆոտոշարքին…
{gallery height=115 crop=1 maxcount=100}event/lightstyle{/gallery}