Գարունը՝ ըստ իս, ամենագեղեցիկ եղանականերից մեկն է, որն իր ջերմությամբ, գեղեցկությամբ ու քնքշությամբ շատ համահունչ է կանանց: Եվ այս վարդագույն ամիսները առանձնահատուկ ենք նշում մենք` հայերս, քանի-որ տարվա գեղեցիկ տոները հենց այս ընթացքում են: Նշանավորվեց նաև մարտի 7-ը. <<Մերի Փոփինս>> մանկապարտեզում կազմակերպված ցերեկույթով, որտեղ փոքրիկ և գեղեցիկ բալիկներն իրենց հետաքրքիր ու հաճելի կատարումներով երջանիկ պահեր պարգևեցին իրենց սիրելի մայրիկներին, տատիկներին…
<<Մերի Փոփինս>> մանկապարտեզն արդեն 12 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում մեծ վստահություն է ձեռք բերել թե փոքրիկների, և թե մայրիկների մոտ: Հատկապես այն մայրերի, ովքեր աշխատում են և ցանկանում, որ իրենց փոքրիկները լինեն վստահելի ձեռքերում:
<<Մերի Փոփինս>> մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները Ձեր փոքրիկների առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Մանկապարտեզում կան խմբեր 1-3 և 3-5 տարեկան երեխաների համար: Բացի հիմնական պարապմունքներից, բոլոր տարիքային խմբերում անցկացվում են անգլերենի, ռուսերենի դասընթացներ, երգի, պարի պարապմունքներ, ինչպես նաև ամսվա ընթացքում հրավիրում են օտարերկրացի հեքիաթասացներ: Ժամային համակարգը շատ ճկուն է՝ երկուշաբթիից –ուրբաթ 08:30 -18:30, շաբաթ՝ 09:30- 17:30: Մանկապարտեզի տարածքն ընդարձակ է. տարբեր պարապմունքների համար նախատեսված են տարբեր սենյակներ, մանկապարտեզն ունի մեծ ու ծառախիտ բակ՝ հագեցած տարբեր մանկական սարքավորքումներով, ինչպես նաև փոքրիկների համար նախատեսված լողավազան: Ի դեպ, նշեմ, որ բոլորովին վերջերս բացվել է <<Մերի Փոփինս>> մանկապարտեզի մասնաճյուղը նաև Ավանում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 57 30 87 Քաջազնունի 30,և (010) 610650 Ավան, Աճառյան 30:
{gallery height=115 crop=1 maxcount=91}event/marypoppins{/gallery}