Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՄԱՐԻԱՄ ՄԵՐԱԲՈՎԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՄԱՐԻԱՄ ՄԵՐԱԲՈՎԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Tuesday, 24 February 2015 17:04

 

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայ հանդիսատեսին սպասվում է յուրահատուկ նվեր. ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազզային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի երկար սպասված մենահամերգը: Համերգի կազմակերպիչներն են <<Իվենթ գրուփ>> ընկերությունը և <<Էմիլ Կարատ>> ստուդիան:

Սիրված երգչուհին արդեն հնարավորություն է ունեցել իր անկրկնելի կատարումներով գերել հայ հանդիսատեսին, սակայն այս համերգը յուրահատուկ է նրանով, որ Մարիամ Մերաբովան իր հայրենի քաղաքում առաջին անգամ է մեծ բեմից հանդես գալու մենահամերգով:

<<Երևանյան իմ յուրաքանչյուր համերգին ես սպասում եմ անբացատրելի հուզմունքով: Կանգնել լեգենդար դահլիճի բեմի վրա, որտեղ անցել է իմ մանկությունը, իսկապես մեծ երջանկություն է, երգել հանդիսատեսի համար, ով առանձնահատուկ սեր ունի և միանգամայն այլ կերպ է ընկալում ջազզը և որակյալ երաժշտությունը, միշտ հուզիչ է>>,- նշում է Մարիամ Մերաբովան:

Ինչպես նշում են կազմակերպիչները, և հենց ինքը երգչուհին, համերգը բոլոր ներկաներին և ջազզային արվեստի սիրահարներին հրաշալի հնարավորություն կտա առնչակից դառնալ բարձր արվեստին և վայելել հիանալի գործիքավորման ուղեկցությամբ հնչող երգչուհու անզուգական և կենդանի ձայնով կատարումները: Այդ օրը Մարիամ Մերաբովան բեմի վրա միայնակ չի լինելու: Նա հանդես է գալու <>-ի նվագակցությամբ: Ի դեպ, Մարիամը այդ խմբի մեներգչուհին է, իսկ խումբը ստեղծվել է նրա ամուսնու, միաժամանակ երաժշտական պրոդյուսերի, երգերի մեծամասնության հեղինակ Արմեն Մերաբովի կողմից:

Ինչպես նշում է Մարիամ Մերաբովան Հայաստանի հետ հանդիպումը յուրահատուկ տեղ է գրավում նրա և իր ամուսնու` Արմեն Մերաբովի կյանքում. <<Իմ մանկության քաղաքում գտնվելը ինձ վերադարձնում է ոչ միայն իմ կյանքի ակունքներին, այլև իմ ժողովրդի: Չէ որ դա իմ Հայրենիքն է, արյան կանչը, սրտի զարկը>>:

Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել և առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երևանյան մենահամերգի համար: Համերգին կհնչեն ինչպես արդեն շատ սիրված և հայտնի երգեր, այնպես էլ նոր երգեր, որոնք, անշուշտ, կսիրվեն և կգնահատվեն հանդիսատեսի կողմից:

Երգչուհու կատարումները վայելելու հնարավորություն կունենա նաև արցախահայությունը: Մինչ երևանյան մենահամերգը, ապրիլի 1-ին նախատեսված է Մարիամ Մերաբովայի համերգը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, որը կկրի բարեգործական բնույթ:

<<Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը>>,- ասում է Մարիամ Մերաբովան:

 

 

Մարիամի հայրենի քաղաքը Երևանն է, որտեղից էլ սկսվել է նրա երաժշտական կարիեարան: Ավարտելով երևանյան երաժշտական դպրոցներից մեկը` նա ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ շարունակում է երաժշտական բարձրագույն կրթություն ստանալ:

Առաջին անգամ մեծ բեմ Մարիամ Մերաբովան բարձրացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ համատեղ: Արտիստը իսկապես հիացած էր Մարիամի երաժշտական տաղանդով և կատարողական արվեստով:

Մարիամ Մերաբովան և <>-ը իրենց համատեղ գործունեության ընթացքում թողարկել են 3 ալբոմ, որոնք մեծ հաջողություն են ունեցել:

Իր կարիերայի ընթացքում Մարիամը աշխատել է համաշխարհային հայտնության այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլլ Պերին, Էրիկ Մորիենտալը, Գրիգորի Ֆայնը և այլք: <> խմբի հիմնադիրներ Բրայան Մեյը, Մոսկվայում լսելով <> մյուզիքլում Մարիամ Մերաբովայի` <> դերակատարումը, հիացմունքով ասել է, որ ռուսական բոլոր երգչուհիներից միայն Մարիամին է հաջողվել անթերի կատարել այնպիսի բարդ ստեղծագործություն, ինչպիսին <>-ն է:

Մարիամ Մերաբովա անունը լայն հանրությանը առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Գոլոս միջազգային մրցույթին և դարձավ 3-րդ եթերաշրջանի ֆինալիստներից մեկը: <> համաշխարհային հիթի կատարումով նա միանգամից և ընդմիշտ գերեց ոչ միայն մրցույթի մարզիչների սրտերը, այլև որակյալ երաժշտություն նախընտրող հանդիսատեսի: Ինչպես նկատել է մրցույթի մարզիչներից մեկը, Մարիամն ամբողջ աշխարհ է, Մարիամի աշխարհը ջազզի աշխարհն է, որը սպասում իր իրական գնահատողներին:

Որպես բեք-վոկալիստ Մարիամը մեկ անգամ չէ, որ ելույթ է ունեցել Եվրատեսիլի բեմում: Նրա ձայնը զարդարել է Դմիտրի Բիլանի, Անի Լորակի, Եվա Ռիվասի, Գոռ Սուջյանի և այլ արտիստների եվրատեսիլյան կատարումները:

Մարիամ Մերաբովան ամուսնացած է: Ինչպես նշել ենք վերևում, նրա ամուսինը Արմեն Մերաբովն է, ում ազգանունն էլ այժմ կրում է նա (Մարիամի հայրական ազգանունը Ալավերդյան է):

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ