Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

"ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ" - արդեն մեծ էկրանին

"ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ" - արդեն մեծ էկրանին

Saturday, 21 February 2015 12:18

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և <<Շարմ Հոլդինգ>>-ը ներկայացնում են <<Անավարտ թռիչք>> նոր մելոդրամը:

Ֆիլմը նվիրվում է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի զոհերի հիշատակին:

Ֆիլմի հիմքում իրական փաստեր են: Սցենարի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև իրական հերոսուհին, ում համաձայնությամբ էլ էկրանավորվել է նրա անավարտ սիրո պատմությունը:

<<Անավարտ թռիչք>> ֆիլմը ոչ միայն Երևան-Սոչի թիվ 967 իրականացնող A320 ինքնաթիռի զոհերի հիշատակը վառ պահելու, մեծ ու գեղեցիկ սիրո պատմություն է, այլև մեսիջ է մարդկանց, որպեսզի գիտակցեն, որ տեխնիկայի ու մարդկային բարդ ու բազմազան հարաբերությունների այս խելահեղ դարում հասկանան, որ սիրելի մարդկանց պետք է հաճախակի և առանց հետաձգելու ասեն գեղեցիկ, հուսադրող, ուժ ու հավատ ներշնչող խոսքեր, որովհետև վաղը կարող է ուշ լինել:

<<Անավարտ թռիչք>> գեղարվեստական ֆիլմը ոչ միայն սիրո, այլև մարդկային արժեքների, խղճի և հոգեբանական բախումների մասին է: Գլխավոր հերոսների մեծ սերն անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու հույս է ներշնչում և ստիպում պայքարել: Իրադարձությունների զարգացման արդյունքում հերոսներից մեկը հայտնվում է Երևան-Սոչի թիվ 967 չվերթն իրականացնող A320 ինքնաթիռում…

Նկարահանումները իրականացվել են Երևանում, Գյումրիում, Սոչիում, Սևանում, Ծաղկաձորում:

 

{gallery height=115 crop=1 maxcount=33}event/moscowcinema/anavarttrichq{/gallery}

 

Սաունդթրեքի հեղինակներ` Քրիստինե Պեպելյան, Ալբերտ Աբգարյան

 

Ռեժիսոր՝ Ելենա Արշակյան
Սցենարի հեղինակ` Անահիտ Մխիթարյան
Բեմադրող օպերատոր՝ Հրաչ Մանուչարյան
Սաունդթրեքի հեղինակներ` Քրիստինե Պեպելյան, Ալբերտ Աբգարյան
Գործադիր պրոդյուսեր` Վահան Ազատյան
Պրոդյուսերներ` Կարեն Ղազարյան, Արմեն Գրիգորյան

Դերերում՝
Տաթև Հովակիմյան
Տիգրան Մակարյան
Սերժ Ավետիքյան
Լուիզա Ղամբարյան
Արփինե Իսրայելյան
Վարդան Հովսեփյան
Անի Երանյան
Գայանե Ասլամազյան
Խորեն Աբրահամյան

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ