Բոլորիս կողմից սիրված << Neptun>> մանկական սրճարանը 2015 –ին կներկայանա նոր, թարմեցված ծրագրով: Թեպետ սրճարանի տնօրենի հետ ունեցած զրույցի ընթացքում հասկացանք , որ սրճարանում մանկական բոլոր ծրագրերն անընդմեջ թարմացվել, նորացվել են, բայց և այնպես 2015 –ին այդ ամենն ավելի քան ակնհայտ կլինի:
Սա, վստահ եմ, քաղաքի փոքրիկների կողմից սիրված մի վայր է, որտեղ տարիքային տարբեր խմբի բալիկներ կգտնեն իրենց հետաքրքրությունը, քանի որ սրճարանը բաղկացած է մի քանի սրահներից, որտեղ կան թե ՛ կառուսելներ ամենափոքրիկների համար, թե ատրակցիոն խաղեր քիչ ավելի մեծերի, և թե՛ ավտոդրոմ և 5 D կինոթատրոն ավելի մեծերի համար: Այս մանկական զվարճանքի կենտրոնում / կարծում եմ, կարելի է այն այդպես անվանել/ բացի պարզապես փոքրիկների առօրյան ուրախ կազմակերպելը , կարելի է նաև նշել ծննդյան տարեդարձեր , հավաքույթներ, որը իրականացվում է սրճարանի առաջին սրահում և ներառում է հետաքրքիր մանկական շոու ծրագիր: Ի դեպ, այդ ծրագրի մասին ուզում եմ, ոչ թե գրել, այլ ցանկալի կլինի, որ դու՛ք, ձեր փոքրիկի հետ միասին , հետևելով մեր ֆոտոշարքին , հասկանա՛ք թե ինչ անմոռանալի օր կարող է դառնալ Ձեր փոքրիկի տարեդարձը Ձեզ համար: Հիշեցնեմ միայն << Neptun>> մանկական սրճարանի հասցեն և հեռախոսահամարը ՝ Խորենացի 17, հեռ. / 010/ 54 15 41:
{gallery height=115 crop=1 maxcount=76}event/neptun{/gallery}