Այս ամիս զարմանալի չէր այն, որ մեր բոլոր post-երը չափազանց պոզիտիվ էին, ուրախ և տոնական. ամանորյա հետաքրքիր հավաքույթներ, խնջույքներ, կորպորատիվ հանդիպումներ: Վարդանանց 5ա փողոցի վրա գտնվող <<Versale>> նորաբաց գեղեցկության սրահի տնօրինությունը, ետ չմնալով արդեն բարի ավանդույթ դարձած ամանորյա կորպորատիվ հանդիպումներից, ինքն էլ մի շատ համեղ հյուրասիրություն կազմակերպեց ՝ հրավիրելով իր արդեն իսկ հարազատ դարձած հաճախորդներին: <<Versale>> գեղեցկության սրահն, ինքնին, մեզ մի փոքրիկ կանացի ակումբ հիշեցրեց, որտեղ գեղեցկանալուց զատ , կարելի է նաև մարզվել, ինչպես նաև մերսում ստանալ: Այստեղ միշտ պատրաստ են սիրով սպասարկել հայ գեղեցկուհիներին ՝ էլ ավելի գեղեցկացնելով նրանց: Ի դեպ, զրույցի ընթացքում գեղեցկության սրահի տնօրեն Մերի Մարգարյանը նշեց.
-Թեև <<Versale>> գեղեցկության սրահը նորաբաց է, բայց պաշտոնական բացման արարողություն դեռ չի եղել, այնպես որ շատ շուտով մեզ հանդիպելու նոր առիթ է սպասվում: Paparazzi.am կայքը սիրով, ի դեմս այս գեղցկության սրահի տնօրինությանը, շնորհավորում է բոլոր մեր գործընկերների ամանորը և սուրբ ծնունդը՝ մաղթելով հաջողություններով և բուռն աշխատանքային գործընթացով լի տարի: Եվ հիմա մնում է միայն հիշեցնել <<Versale>> գեղեցկության սրահի հեռախոսահամարը ՝ 096 011100
{gallery height=115 maxcount=59 crop=1}event/versale{/gallery}