Ես համոզված եմ, որ աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ մարդկություն կա, մեծ ուրախությամբ են սպասում Ամանորին: Այն նորանոր սպասումներով լի, անակնկալներով լեցուն մի հրաշք է, որին մենք՝ բոլորս, սրտի թրթիռով ենք սպասում: Ես նույնպես շա՜տ եմ սիրում ամանորը, թե ինչու՞, կասեմ: Այնքան բան կարող եմ առանձնացնել, բայց տարանջատեմ դրանցից մեկը: Սիրում եմ նրա համար, որ ցուրտ ձմռանը, սառը սպիտակ ձյանը միախառնում ենք գեղեցիկ դիզայներական մոտեցումները, որի շնորհիվ տարբեր վայրերում՝ փողոցներում, առևտրի կենտրոններում, տներում ստանում ենք չափազանց ջերմ, տաքուկ անկյուններ: Սիրում եմ, երբ մեր քաղաքը ողողվում է լույսերով, իսկ ահա ամեն տարի ավանդույթ դարձած վիեննական ոճով ձևավորված Հյուսիսային պողոտան կրկին զարմացնում է մեզ: Մեր Paparazzi-ին գեղեցիկ կադրեր է որսացել բացման օրը, և այն անհամբերությամբ ուզում ենք ցուցադրել ձեզ, թե ինչպես է մեկնարկվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը Հյուսիսային պողոտայում, որը կգործի մինչև հունվարի 6-ը:
{gallery height=115 maxcount=28 crop=1}event/hyusisayin{/gallery}