Գեղեցկությունն այն թեման է, որի մասին կարելի է անվերջ խոսել: Նախորդ post-երից մեկում մենք հարցազրույց ունեցանք սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ , ով օրվա բժիշկ – կոսմետոլոգ Նարինե Բագրատունու հետ փորձեց տալ գեղեցկության իր սահմանումը , իսկ այսօր մենք նույն այդ թեմայի մասին կխոսենք պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանի հետ , ով ավելի քան մոտիկից է զգում մարդկանց էլ ավելի գեղեցկացնելու բերկրանքը: Մեր այն հարցին , թե արդյոք ցանկացած ֆանտազիա կապված գեղեցկության հետ , կարելի է իրականացնել, բժիշկը ժպատլով պատասխանեց.
- Պլաստիկ բժշկությունը զարգանում է օրեցօր, մեծ արագությամբ, և վերջինիս միջոցով այսօր ի զորու ենք լուծել նախկինում անհնարին թվացող բազմաթիվ խնդիրներ, այնուհանդերձ պետք է միշտ ռեալիստական սպասումներ ունենալ արդի պլաստիկ վիրահատությունից:
Եվ իրոք , պետք է փորձենք լինել ռեալիստ , որովհետև գեղեցկությունը չունի ոչ մի չափանիշ , բժշկի համար էլ գեղեցկության համար որևէ չափանիշ տալը բարդ էր, որովհետև նա հավելեց , որ պլաստիկ վիրաբուժության տեսանկյունից այդ առումով կան ընդունված պարամետրեր և էտալոններ, որոնք չափում են գեղեցկությունը երկրաչափական մեծություններով, անկյուններով, միլիմետրերով և այլն, սակայն յուրաքանչյուրն ունի գեղեցկության մասին իր պատկերացումը: Եվ դա է պատճառը , որ ամեն մի պացիենտին պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել ՝ երկկողմանի բավարարող արդյունքի հասնելու համար: Օրինակ Ռուբենսի ժամանակաշրջանում գեղեցիկ էին համարվում գեր կանայք , ներկայումս ՝ հակառակ տենդենցն է…
{gallery width=641 height=350}event/karenpetrosyan/01.jpg{/gallery}
Բժշկի հետ զրույցի ընթացքում պարզեցինք , որ վիրահատական միջամտությունների հաճախականությամբ առաջին տեղում է քթի պլաստիկ և ֆունկցիոնալ վիրահատությունը / ռինոսեպտոպլաստիկա / , քանի որ Հայաստանում ամենատարածված խնդիրը դա մեր տարածաշրջանին բնորոշ կովկասյան քիթն է: Երկրորդ տեղում է որովայնի առաջնային պատի պլաստիկ վիրահատությունը / աբդոմինոպլաստիկա/ և երրորդ տեղում է կրծքագեղձերի էսթեթիկ վիրաբուժությունը / մամոպլաստիկա / :
{gallery height=200 width=300 crop=1 maxcount=5}event/karenpetrosyan/ba{/gallery}
Բայց , իհարկե, դրանից զատ բժշիկ Կարեն Պետրոսյանը պատրաստ է իրականացնել բժշկական միջամտությունների մի մեծ ցանկ, որին կարող եք տեղեկանալ այստեղ ՝ www.plasticpetrosyan.ru
Post -ն ավարտենք բժշկին տրված հետևյալ հարցի ամբողջական պատասխանով.
- Բժիշկ, արյո՞ք գեղեցկությունը կփրկի աշխարհը:
- Այս արտահայտության հետ համաձայն եմ մի փոքր շտկումով: Կարծում եմ , ո՛չ թե արտաքին գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ մարդու ներքին , եթե կարելի է ասել, հոգու գեղեցկությունը: Ինչպես ասել է Էլեոնոր Ռուզվելտը .<< Ոչ մեկ Ձեզ չի կարող ստիպել զգալ անլիարժեք, առանց Ձեր համաձայնության>> : Այնպես որ , ցանկանում եմ, որ մարդիկ լինեն հոգով գեղեցիկ, մնացած բոլոր դեպքերում համեցեք մեզ մոտ:
Հեռախոսահամար՝
+374 77 03 33 55
+374 91 96 66 67
{gallery width=641 height=350 crop=1}event/karenpetrosyan/03.jpg{/gallery}
Այս հետաքրքիր զրույցից հետո կարող եմ միայն հավելել, որ ամբողջ մատուցվող պլաստիկ և էսթեթիկ վիրաբուժության ծառայությունների համար գործում է 30 % զեղչ: Շտապեք՛ , չէ՞ որ Ամանորը պետք է տոնել կատարյալ գեղեցիկ և ներդաշնակ արտաքինով:
{gallery width=641 height=350 crop=1}event/karenpetrosyan/04.jpg{/gallery}
Մեր այսօրվա հարցազրույցի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Նաիրի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանին: