Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Արմենիա Մարիոթ հյուրանոցը հայտարարում է

Արմենիա Մարիոթ հյուրանոցը հայտարարում է

Tuesday, 02 December 2014 14:20

 

Արմենիա Մարիոթ հյուրանոցում հայտարարվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան սկիզբը` ամանորյա տոնածառի զարդարման բարեգործական միջոցառմամբ:

Երևան, դեկտեմբերի 1, Արմենիա Մարիոթ հյուրանոցը “Օրրան”, “Հայաստանի մանուկների հիմնադրամ” և “Սոս մանկական գյուղեր” հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել էր ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար:

Դեկտեմբերի 1-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցը հյուրընկալել էր մոտ 50 երեխա վերը նշված 3 հասարակական կազմակերպություններից և կազմակերպել ամանորյա տոնածառի զարդարումը: Սկսած ժամը 15:00-ից երեխաները հավաքվեցին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արմենիա Բրասերի ռեստորանում` պատրաստեցին թխվածքներ և քաղցրավենիքներ, որից հետո նրանց մատուցեցին հատուկ պատրաստված ուտեստներ: Այնուհետև բոլոր երեխաները հավաքվեցին տոնածառի շուրջը Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր երգեցին, երազանք պահեցին, տոնածառը զարդարեցին և հույսի մի նոր շունչ արթնացրին իրենց սրտերում:

Այս համատեղ նախաձեռնությունը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ էր: Այն նպատակ ուներ նաև բարձրացնելու հասարակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-ներին կատարվող հանրային նվիրատվությունները խթանելու համար:

Միջոցառումը նախաձեռնված էր Արմենիա Մարիոթ հյուրանոցի, “Օրրան”, “Հայաստանի մանուկների հիմնադրամ”, “Սոս մանկական գյուղեր” ՀԿ-ների կողմից և կրելու է շարունակական և աճող բնույթ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=102}event/marriottorran{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ