Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Աբել Աբելյանը հրավիրված էր Մարիոթ

Աբել Աբելյանը հրավիրված էր Մարիոթ

Sunday, 30 November 2014 13:15

 

Հերթական շրջանավարտներն եկան ու անցան...

Օրերս Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ մի չափազանց ուրախ երեկույթ: Ներկաները Casting School –ի հերթական շրջանավարտներն էին, որոնք իրենց ուսուցչին ՝ Աբել Աբելյանին, հրավիրել էին իրենց ավարտական երեկոյին: Ի դեպ, հատուկ նրանց համար , ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ Casting School –ն Առաջին Պրոֆեսիոնալ Դերասանական Ստուդիան է, ստեղծված սիրված դերասան Աբել Աբելյանի կողմից , որը գործում է շուրջ յոթ տարի և, որն արդեն բազում նման շրջանավարտների համար կանաչ ճանապարհ է հարթել դեպի հեռուստատեսության և կինոյի աշխարհ իր տված գիտելիքներով: Չափազանց համեղ հյուրասիրություն / ինքս փորձել եմ/ , անբացատրելի անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտ, ռիթմիկ երաժշտություն…. տպավորությունն այնպիսինն էր, որ դա մի մեծ ընտանիքի կողմից կազմակերպված հավաքույթ էր: Երեկույթն ուներ նախապես գրված սցենար ՝ լի խաղերով , պարերով...

 

{gallery height=115 crop=1 maxcount=31}event/castingschool/start{/gallery}

 

…… նաև ամենակարևոր պահը ՝ դիպլոմների դանձնման արարողությունը , որը լրիվ ուրիշ պատմություն է . կենտրոնում դրված էին դիպլոմները / որոնք, ի դեպ, կարմիր գույնի էին/ , հետո դրանց մոտեցավ ընկեր Աբելը / կենտրոնի սաներն այդպես են անվանում Աբել Աբելյանին / և հատ առ հատ ձեռքն առնելով դիպլոմները՝ կենտրոն հրավիրեց սաներին ո՛չ թե անուն ազգանուններով , այլ մեկ տարվա ընթացքում իր մեջ կուտակված տիպիկ ու հետաքրքիր, տվյալ անձին բնորոշ նկարագրով:

 

{gallery height=115 crop=1 maxcount=61}event/castingschool/diplom{/gallery}

 

…. սյս ամենին կողքից բարի քմծիծաղով հետևում էր դպրոցի համն ու հոտն ապահովող օրվա գլխավոր մեղավորներից մեկը ՝ տնօրենի օգնական Անին:

 

{gallery height=115 crop=1 maxcount=1}event/castingschool/ani{/gallery}

 

…. տրամաբանական ավարտ ՝ տորթի կտրման արարողությունը:

 

{gallery height=115 crop=1 maxcount=7}event/castingschool/tort{/gallery}

 

Paparazzi.am կայքը սրտանց շնորհավորում է Աբել Աբելյանին և նրա հերթական շրջանավարտներին : Post –ն ավարտեմ դերասանի խոսքերով ՝

- Ինձ չափազանց ուրախ և երջանիկ կզգամ, եթե իմ դպրոցի տված գիտելիքներն ապագայում ծառայեն ձեզ ո՛չ միայն մասնագիտական , այլ նաև իրական կյանքում:

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ