Լրագրողների հանդիպման վայրն այս անգամ Թեքեյան կենտրոնն էր:
Նոյեմբերի 19-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ <<Ռեժիսորներ առանց սահմանների>> նախագծի ամփոփիչ մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեցին 2011-2014թթ. արձանագրված արդյունքները:
Ասուլիսի բանախոսներն էին <<Ոսկե ծիրան>> Երևան միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ՌԱՍ նախագծի տնօրեն Հարություն Խաչատրյանը, <<Ոսկե ծիրան>>-ի գեղարվեստական տնօրեն, ՌԱՍ ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը և նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը, ովքեր ներկայացրեցին նախագծի կատարած աշխատանքը 3 տարիների ընթացքում:Նաև կայացավ ՖԱՍ DVD սկավառակների հավաքածուի շնորհանդեսը:
Ասուլիսն իր ողջույնի խոսքով բացեց Հարություն Խաչատրյանը, ով նշեց, որ այս տարիների ընթացքում հաջողվեց ստեղծել մի այնպիսի միջազգային փառատոն, որտեղ առաջնորդը Հայաստանն է, և որը նպատակ ունի միավորելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի կինոգործիչներին: Մանրամասն ներկայացվեցին ՌԱՍ ծրագրի 7 գործառույթները և դրանց արդյունքում գրանցված հաջողությունները. նախագիծը դարձել է հիմք Հայաստանում աուդիովիզուալ ոլորտում արմատական փոփոխությունների համար, Արևելյան գործընկերության 60 կինոգործիչներ վերապատրաստվել են հենց ՌԱՍ-ի շրջանակներում: 2011թ-ից նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Իսկ ամենակարևոր քայլն այն է, որ Հայաստանը շուտով մուտք կգործի Եվրոմաժ:
Նյութը պատրաստեց ՝ Վերա Զազյանը