Վստահ եմ հիշում եք, որ օրերս paparazzi.am կայքը մրցույթ էր հայտարարել հատուկ սկսնակ լրագրողների համար, և իհարկե արձագանքները շատ էին: Մենք այս ընթացքում շատ հետաքրքիր նամականեր հասցրեցինք կարդալ, բայց այսօր ուզում եմ առանձնացնել մեկն ու հանձնել այն ձեր դատին: Բոլորդ , բնականաբար , ճանաչում եք հայ դիզայներ Վահան Խաչատրյանին, նյութը, որը կկարդաք կազմված է հենց նրա արտերկրյա ցուցադրություններից մեկի հիման վրա , նյութը կազմել է ԵՊՀ-ի ուսանողուհի Վերա Զազյանը : Ի դեպ ասեմ, որ մրցույթը դեռ չի ավարտվել, սա ուղղակի մեջբերում էր ....
Նորաձևության աշխարհում արդեն սկսվել են աշուն–ձմեռ 2015-2016 նոր հավաքածուների ցուցադրությունները: Հայ դիզայներներն էլ հետ չեն մնում համաշխարհային նորաձևությունից: Մի մասն արդեն ներկայացրել է իր հավաքածուն, որոշներն էլ պասիվ են: Գուցե դեռ աշխատում են նորաձևությանը հետևող հանդիսատեսին զարմացնելու համար: Սակայն հստակ ու օրիգինալ, բայց երբեք չկրկնվող ձեռագիր ունեցող Վահան Խաչատրյանը նրանց շարքերում չէ: Նա միշտ ստեղծագործում ու հիացնում է ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհին:
Վերջերս նորաձևության կենտրոններից մեկում՝ Միլանում, Società Italia show room-ում ռուս-իտալական արվեստների համագործակցությամբ անցկացվեց ռուսական նորաձևությանը նվիրված փառատոն: Փառատոնին մասնակցում էին դիզայներներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից: Հայաստանը ներկայացնող Վահան Խաչատրյանը ներկայացրեց իր անվանական “Vahan Khachatryan” բրենդի Fall-Winter 2015-2016 հավաքածուն: Նրա շքեղ գործվածքների լայն ընտրությունը հիշեցնում էր Վերածննդի դարաշրջանի հայ արվեստը (ի դեպ, բոլոր գործվածքները իտալական էին): Փառատոնի կազմակերպիչների կողմից նրա հավաքածուն արժանացավ հիացմունքի և ամենաբարձր գնահատականների: Իսկ մեկ ամսվա ընթացքում այն կցուցադրվի Միլանի N°30 MILANO, Via Della Spiga 30 show room-ում:
Շնորհավորում եմ Վահան Խաչատրյանին և մեր մյուս ոճաբաններին հորդորում հայկական նորաձևությունը նույնպես բարձրացնել արտասահմանյան պոդյումներ:
Նյութը պատրաստեց ՝ Վերա Զազյանը
{gallery height=115 crop=1 maxcount=7}event/vahankhachatryan{/gallery}