Երեկ Vitamin ակումբում տեղի ունեցավ սիրված երգիչ Արամ MP3-ի երաժշտական հանդիպումն իր երկրպագուների հետ: Հետաքրքիր մենահամերգ , որն իդեպ շարունակական է լինելու: Նախքան համերգի սկիզբը երգիչը հանդիպում ունեցավ ներկա լրագրողների հետ , պատասխանեց նրանց բոլոր հարցերին, հետո միայն ուրախացրեց ներկաներին իր երգերով: Իդեպ նշեմ , որ երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Պարոն Ջոն Հեֆըրնը, իսկ երեկոյի գլխավոր գործընկերն էր TIME ժամացույցների և աքսեսուարների խանութ սրահների ցանցը: Paparazzi.am – ը շնորհավորում է երգչին ու մաղթում նույնանման լի դահլիճներով բազում մենահամերգներ:
{gallery height=115 crop=1 maxcount=43}event/arammp3{/gallery}