Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

"Rio" - նորաբաց քոլեջ - մանկապարտեզ

"Rio" - նորաբաց քոլեջ - մանկապարտեզ

Thursday, 06 November 2014 10:01

 

Ավելի քան վստահ եմ, որ մեր այս post-ը կհետաքրքրի աշխատող մայրերին, որոնք չուզենալով կտրվել իրենց աշխատանքից, ցանկանում են իրենց փոքրիկների համար գտնել վստահելի մի մանկապարտեզ: Ինքս քաղաքում շատ մանկապարտեզներ ու մանկական զարգացման կենտրոններ եմ տեսել, բայց այն մանկապարտեզը, որը որ ես այցելեցի, լինելով մայր, ունենալով երկու բալիկ, շատ հավանեցի և ցանկանում եմ հիմա ներկայացնել ձեր ուշադրությանը:

 

{gallery width=452 height=400 crop=1 maxcount=1}event/rio/front.jpg{/gallery}

 

Rio նորաբաց քոլեջ – մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները փոքրիկների առօրյան հետաքրքիր կազմակերպելու համար: Մանկապարտեզում կան խմբեր 1 – 3 տարեկան, և 3 – 5 տարեկան փոքրիկների համար, գործում է նաև ճկուն ժամային համակարգ, որից էլ հենց կախված է երեխայի ամսավճարը: Բոլոր տարիքային խմբերում անցկացվում են, բացի հիմնական պարապունքներից, անգլերենի և ռուսերենի դասընթացներ , ինչպես նաև երգի և պարի պարապունքներ, որի համար , նույնիսկ, մանկապարտեզի տնօրինությունը , հատուկ սպորտ դահլիճ է հատկացրել փոքրիկներին: Ի դեպ , մի փաստ , որը ցանկանում եմ առանձնացնել, սովորաբար մայրերի մոտ կարծիք կա, որ սեփական մանկապարտեզները ունեն փոքր տարացք, ասեմ, որ սա այդ դեպքը չէ, մանկապարտեզն ունի ավելի քան մեծ տարացք , շատ սենյակներ , տարբեր պարապունքների անցկացման համար, ինչպես նաև ծառախիտ մեծ բակ ՝ հագեցած տարբեր մանկական սարքավորումներով:

 

{gallery height=115 crop=1 maxcount=58}event/rio/other{/gallery}

 

Ինչպես կայքի լրագրողի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում նշեց մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Հակոբյանը , նա ամենից շատ ուշադրություն է դարձնում փոքրիկների ճաշացանկին, / երեխաներն օրվա ընթացքում 3 անգամ լիարժեք սնվում են, նաև տրվում է ետճաշիկ / ինչպես նաև երեխաների անհատական մոտեցմանը , իսկ հմուտ դայակ , դաստիարակներն էլ հետևում են, որ փոքրիկները սիրով հաճախեն մանկապարտեզ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=2}event/rio/interview{/gallery}

 

Մեր նկարահանումների ընթացքում մանկապարտեզում դեռ ետհելոուինյան տրամադրություն էր տիրում:

 

{gallery height=115 crop=1 maxcount=12}event/rio/halloween{/gallery}

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մանկապարտեզի facebook-յան էջ, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ 093 63 26 83

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ