Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ 2796

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ 2796

Tuesday, 14 October 2014 16:29

 

Օրերս՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, համայն հայությունը նշեց Երևանի՝ Էրեբունու ծննդյան 2796-րդ տարեդարձը: Տոնակատարությունը սկսվեց հոկտեբերի 11-ին՝ շաբաթ օրը, Էրեբունի Երևանի ամրոց-թանգարանի բակում: Մի պահ հավաքվածները զգացին, այն հեռու հեռավոր Արգիշտի արքայի թագավորության շրջանի շունչը և պարուրվեցին հպարտության մի անբացատրելի զգացումով: Տոնակատարությունը շարունակվեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին: Քաղաքի ծննդյան օրվա առթիվ երևանցիներին շնորհավորեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բազմաթիվ մտավորականներ և մշակույթի գործիչներ ստացան պատվոգրեր, շքանշաններ և պարգևատրվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով: Չէին մոռացվել նաև բազմաթիվ ազատամարտիկներ, նրանց ընտանիքի անդամներ: Քաղաքի ծնունդը նշվել է ոչ միայն կենտրոնում, այլև քաղաքի բոլոր թաղամասերում: Տոնակատարությունը երեկոյան շարունակվել է Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երևանցիներ, շրջակա բնակավայրերից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր և օտարերկրացիներ: Ելույթ ունեցան ազգագրական երգերի ու պարերի խմբեր, անվանի երգիչ-երգչուհիներ: Քաղաքը ողողված էր հայ երաժշտության ելևէջներով:

 

{gallery height=115 crop=1 maxcount=56}event/erebuniyerevan{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ