Սեպտեմբերի 20-ին սիրով բոլորիդ սպասում ենք Սայաթ-Նովա 2/9 հասցեում գտնվող «Լոնդոն» բարում կայանալիք մեծ երեկույթին:
Ձեզ սպասվում է աննախադեպ երեկույթ, որտեղ Դուք վերջապես ականատես կլինեք «Տեսնեմ Արևը» երգի հիման վրա նկարահանված` 22 Group-ի, Դոն Սերոժի և Արսեն Լևոնյանի համատեղ աշախատանքի արդյունքում ստացված, վաղուց սպասված տեսահոլովակի պրեմիերային: Այդ օրը կհնչեն ինչպես արդեն սիրված այնպես էլ նոր երգեր Դոն Սերոժի կողմից, Արսեն Լևոնյանին առաջին անգամ կտեսնեք բեմում ոչ որպես դերասան, և կլինեք առաջինը, որ կվայելեք նրանց երկուսի համատեղ աշխատանքների պրեմիերաները կենդանի հնչողությամբ, որն էլ որ կդարձնի երեկոն առավել տպավորիչ: Այս ամենի հետ մեկտեղ «YOU SEE ART» ընկերությունը կազմակերպել է ցուցահանդես, որտեղ «YSA PAINT» ընկերության նկարիչները` Naymada-ն, Sieva-ն և Renka-ն կցուցադրեն իրենց նոր աշխատանքները լցնելով երեկոն նոր գույներով և տրամադրությամբ: Երեկոն կվարի և այն ավելի գեղեցիկ կդարձնի հաղորդավարուհի ԱՆԿԱՆ : Իսկ կեսգիշերից սկսած պարային տրամադրությունն ու երաժշտական մասը կապահովեն DJ PLAY-ն ու Dorians խմբի դաշնակահար Արման Փահլեվանյանը: Նաև իհարկե հյուրասիրություն:
Բայց սա դեռ ամենը չէ: Ձեզ սպասվում է ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ` պայմանավորված տոմսերի վրա առկա թվերով, իսկ հաղթողին` մեծ անակընկալ:
{gallery height=115 crop=1 maxcount=3}event/tesnemarevclip{/gallery}