Չինարին համահունչ նրբաճաշակություն ու դետալների ակցենտավորում.
Չինար ռեստորանի բացօթյա հատվածն այսօր պաշտոնապես բացեց իր դռները` հյուրընկալելով բիզնես ոլորտի առաջնորդների, քաղաքական գործիչների և լրագրողների, որոնց կողմից ներկայացված կադրերը միանշանակ կփոխանցեն Ձեզ օրվա կոլորիտային մթնոլորտը։
Իսկ հիմա փորձենք մանրամասնել երեկոյի ընթացքը. գեղեցկուհի հյուրընկալները կրում էին Չինար ռեստորանի գույներին համահունչ հայկական էլեմենտներով գեղեցիկ հանդերձանք Նաղաշից` խորհրդանշելով ամռան մուտքը ծիրանագույն և փիրուզագույն տրամադրությամբ։
Zonin prosseco ice և classic գինիների համտես և food show շեֆ խոհարարից, հաճելի կենդանի երաժշտություն, երևանյան կոլորիտային միջավայր, որը հավելեցին օրվա ծաղրանկարիչները, որոնք ողջ ընթացքում անակնկալներ էին մատուցում ներկաներին` նվիրելով նրանց մի կաթիլ ժպիտ֊հիշողություն ծաղրանկարի տեսքով։ Չմոռանամ նշել Չինարի ընտանեկան սենյակի մասին, որը միջոցառման օրը կրկնակի ընտանեկան, ջերմ և հյուրընկալ էր դարձել։