Ուզում ենք սիրով ներկայացնել Ձեզ նախորդ օրվա մեր հաճելի նախաճաշի մանրամասները Ոստան ռեստորանի երևանյան բացօթյա բակում... Նախաճաշ, որ մեզ համար պատրաստեց եզակի արվեստագետ, բացառիկ տաղանդավոր դիզայներ և ուղղակի կոնցեպտուալ արտիստ Արմեն Երիցյանը։ Արտիստ, ով հեղափոխություն արեց նախաճաշի մշակույթում` թելադրելով թրենդային լուծումներ։ Ավոկադոյով տոստ ձկան ֆիլեի համադրությամբ, հավկիթ եփված եզակի սպասքի մեջ, որը կադրային առումով, վստահ եմ, կգնահատեք (իսկ համը և էսթետիկ հաճույքը մենք կարողացանք տեղում գնահատել) և նրբաբլիթներ` լցոնված ելակով, սերուցքով, կաթնաշոռով և մեղրով։ Հաճելի նախաճաշին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված կադրերից։