Կտորի ստեղծում հենց օրիգինալ նկարներից` նկարների փոխակերպում կտորների...
Կտորի տպագրության գեղեցիկ և ճիշտ լուծումներ, որը պետք է արտացոլվեր և ներկայանալի դարձներ պատրաստի հագուստը. ահա սա էր Տեքսարտի առաքելությունը:
<<Տեքսարտ>>-ը ավարտին հասցրեց այս նախադեպը չունեցող նախագիծը` Աննա Հարությունյանի <<Ժամանակի փոխակերպումը արվեստի միջոցով>> խորագրով հեղինակային շոու-ծրագիրը:
Նկարչություն, նկարների փոխակերպում կտորների և տպագրություն կտորների վրա, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում՝ արվեստի տարբեր տեսակների սինթեզ մեկ ներկայացման մեջ: Ծրագրում ներկայացված բոլոր մոդելների հագուստները բացառիկ հեղինակային իրավունքով տպագրվել էին ամբողջությամբ <<Տեքսարտ>> ընկերության կողմից: <<Տեքսարտ>> ընկերության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, քրտնաջան աշխատանքը և իհարկե տպագրության բարձր որակը շլացրեց բոլոր ներկաներին և միջոցառմանը էլ ավելի շլացուցիչ տեսք հաղորդեց։ Հագուստների տպագրական ճիշտ լուծումները դեռ երկար ժամանակ կմնան բոլորիս հիշողության մեջ։
Հարկ է նշել նաև, որ ցանկացած մեծ կամ փոքր նախագիծ, որը իրենից ենթադրում է <<Հայաստան>>-ը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն միջազգային հարթակներում կամ Հայաստանում զարգացնելու հայկական արտադրությունը`արժանի է միայն համախմբման և սատարման յուրաքանչյուրիս կողմից:
Տեքսարտը բացառիկ իրավունքով ներկայացրել էր նաև նկարչուհի Anna Harutyunyan’s Art բրենդի նկարներով գեղեցիկ հուշանվերների շարքը (շարֆեր բլոկնոտներ..), գեղեցիկ նմուշներ, որոնք այսուհետ կարող եք ձեռք բերել <<Տեքսարտ>> ընկերության խանութ սրահից` Երվանդ Քոչար 17/2 հասցեից։