25 տարվա պարֆյումերի փորձը թույլ տվեց Francis Kurkdjian-ին ստեղծել երկու բացառիկ բույր` անչափ մեղմ և դուրեկան թե՛ կանաց և թե՛ տղամարդկանց համար։ Անվանն համահունչ բույրերի ստեղծման մեջ թեպետ օգտագործվել են 49 բաղադրիչ, բայց դրանց չափաբաժինը այնքան ճիշտ է ընտրված պարֆյումերի կողմից, որ արդյունքն անթերի համադրությամբ նուրբ օծանելիքն է` Gentle Fluidity: Անցումային մեղմ նոտաների միասնություններն հայտնվել են երկու սրվակներում, որոնց եթե առավել ուշադիր նայեք, կտեսնեք ակցենտավորում անվան մեջ մեծատառի շեշտմամբ. gentle Fluidity-ն` ոսկեգույն սրվակի համար, իսկ Gentle fluidity-ն` արծաթագույնի։
Այո՛, վերը նշված նիշային օծանելիքները, ֆրանսիահայ ժամանակակից ամենահայտնի պարֆյումերներից մեկի` Francis Kurkdjian-ի նոր բույրերն արդեն Hermitage խանութ-սրահների ցանցում են. Gentle Fluidity: Միևնույն սրվակը` երկու գունային տարբերակով, նախատեսված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար, չէ՞ որ ոսկին և արծաթը նույնպես այնքան ներդաշնակ են բոլորիս համար։ Նշեմ, որ երկու բույրերն էլ չափազանց գարնանային են, բայց բույրերից արծաթագույնն ավելի կառանձնացնեի իր թեթևությամբ, չպարտադրող ելևէջներով և թարմությամբ, իսկ ոսկեգույնը` միանշանակ շատ ավելի կգնահատեն քաղցրի ու խիտ բույրի սիրահարները։ Այս բույրը կրելիս` կարող եք ավելի քան վստահ լինել, որ Ձեզանից հետո դեռ երկար կհիշեն Ձեր մասին։ Այո՛, սա այն բույրերից է, որ Դուք կկրեք Ձեր վրա, որը Ձեզ ինքնավստահություն և երջանկություն կհաղորդի։ Հիշեցնեմ, որ Francis Kurkdjian-ի Gentle Fluidity օծանելիքները կարող են ձեռք բերել բացառապես Hermitage խանութ-սրահների ցանցից։