Երեկ Ծարավ Աղբյուր 55/5 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց For for family մանկական սրճարանը, որը Էդիկ և Լուսինե Խաչատրյանների կողմից հիմնված ընտանեկան ջերմ անկյուն է` նախատեսված ողջ ընտանիքի համար։ Հիմնադիրները անչափ գնահատում են առաջարկվող սննդի միշտ թարմ և էկոլոգիապես մաքուր լինելը, չէ՞ որ մեր փոքրիկները պետք է առողջ սնվեն, որպեսզի առողջ մեծանան,- հարցազրույցի ժամանակ նշեց սրճարանի հիմնադիր Էդիկ Խաչատրյանը։ Իսկ Լուսինեն հավելեց, որ այդ նույն սրճարանից նաև իրենց երեխաներն են օգտվելու, իսկ որպես մայր նա լավագույնն է կամենում իր, ինչպես նաև մնացած բոլոր փոքրիկների համար։ Բացման արարողությունն էլ այդ նույն սկզբունքով էր կազմակերպված, քանի որ ներկա անթիվ և անհամար փոքրիկները կարողացան միջոցառման օրը շատ համեղ սնվել և վայելել կարելի է ասել իրենց ամենասիրելի հերոսների շոուները. Լոլիկը և Բոլիկը, տրանսֆերմերը, աճպարարները, պղպջակներով շոուն Dzmeruk-ի կողմի և էլի ու էլի շատ հերոսներ ներկաների օրն իսկական տոնի վերածեցին։ Դե իսկ գեղեցիկ կադրերն էլ վայելեք մեր կողմից հաջորդիվ`