Այս տարի մեր ֆիքսած փետրվարի 14-յան կադրերը մի տեսակ շատ տարբեր էին իրարից։ Սիրահար զույգերից յուրաքանչյուրն այդ գեղեցիկ օրը յուրովի էր որոշել անց կացնել. ոմանք սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում և փաբերում, իսկ ոմանք էլ, ես կասեի ամենահամարձակները և թեժ զգացողության սիրահարներն, իրենց օրը կազմակերպել էին Ֆլոու Հաուս Երևանում։ Համեղ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն և ալիքը որսալու սուր զգացողություններ։ Այո՛, Երևանում գործող սերֆինգի այս բացառիկ կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով այցելուներին անմոռանալի զգացողություններ պարգևելու համար։ Սա բացառիկ երևույթ է, երբ անկախ դրսում տիրող եղանակից, այցելուն կարողանում է տաք, ջերմ ու մաքուր միջավայրում զբաղվել իր նախընտրած սպորտաձևով և համեղ ուտեստներ վայելել:
Հիշեցնեմ, որ սերֆինգի կենտրոնում է գտնվում ՀՀ առաջին և միակ սերֆինգի դպրոցը,որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել վերջերս, այստեղ բալիկները կարողանում են լավագույն մասնագետների օգնությամբ տիրապետել սերֆինգի բոլոր նրբություններին, իսկ մեծահասակների համար էլ պարբերաբար այ այսպիսի սուպեր առաջարկներ են լինում։ Իսկ այդ առաջարկներին Դուք կարող եք ծանոթանալ` հետևելով Flow House Yerevan-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին: