PaparazziLife-ի նախորդ օրվա հաճելի բացահայտում` Degustation Food Station:
6 երկրների խոհանոցներ
Տեղում պատրաստվող թարմ ֆրանսիական բագետ, կրուասաններ
Belle banquet hall` հանդիսությունների շքեղ սրահ մեկ հասցեում:
Եվ ուրեմն այսպես. Կոմիտաս 15 հասցեում գտնվող Degustation Food Station-ը մի կայարան է, որտեղից կարելի է ուղևորվել աշխարհի տարբեր անկյուններ՝ համտեսելու տվյալ երկրի խոհանոցի լավագույն ուտեստները:
Հայկական ավանդական ուտեստներ, ամերիկյան համեղ բուրգերներ, իտալական պաստաներ և պիցցաներ, մեքսիկական կծու և անուշ ուտեստներ, բանջարեղենային հատված` առողջ սնունդ նախընտրողների համար... և այս ամենը կոլորիտային կայարաններում։ Եվ ուրեմն, եթե Դուք գուրման եք, միանշանակ այս վայրը հենց Ձեզ համար է, որովհետև այստեղ հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք. օրինակ հատուկ իտալական կայարանում աշխատելու համար ՀՀ-ում է գտնվում իտալացի շեֆ խոհարար Պասկալ Լապադուլան, ով նաև վերապատրաստման կուրսեր է անցկացնում տեղացի խոհարարների համար։ Չմոռանամ նշել մի շատ կարևոր փաստ ևս. բոլոր կայարաններում ուտեստներ պատրաստելու համար բաղադրիչները ներկրվում են հենց այդ երկրներից` ուտեստներին ամբողջական համ ու հոտ ապահովելու համար։ Իսկ հայկական կայարանում շեշտը դնում են թարմ մթերքներր վրա` բացառելով սառեցված մսեղենի առկայությունը ուտեստների պատրաստման ժամանակ։ Ի դեպ, համեղ սնվելուց բացի, Degustation-ի Bakery բաժնում կարելի է պարզապես տեղում պատրաստվող ֆրանսիական սուրճ համտեսել, կամ ֆրանսիական բագետ և կրուասան ձեռք բերել ( Bakery-ին ունի առանձին մուտք )։ Այստեղից կարող եք գնել նաև իտալական մսամթերքի լայն տեսականի։
Այնպես որ, վստահ եմ Ձեզանից շատերը ժամը 11։00-23։00-ն ընկած հատվածում կշտապեն հարմարեցնել և հայտնվել այս համեղ կայարաններրց որևէ մեկում: Հիշեցնեմ հասցեն`
Կոմիտաս 15` Յունի բանկի հարևանությամբ
(010) 200 002